Քարոզարշավն այսօրվանից մեկնարկում է
Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4-ը դաշինք և 8 կուսակցություն։ Քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 21-ին։ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները. 1. «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն 2. ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ դաշինք 3. ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ դաշինք 4. «ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» կուսակցություն 5. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն 6. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ» կուսակցություն 7. ԻՄ ՔԱՅԼԸ դաշինք 8. ԼՈՒՅՍ դաշինք 9. «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն 10. «ՀԱՅՔ» (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) կուսակցություն 11. ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ կուսակցություն 12. «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» կուսակցություն
