«Շանթ Հարությունյանի, Արա Պապյանի, ԿԳԲ-ի և բուռն ու անզուսպ երևակայության մասին». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես Շանթ Հարությունյանի ասուլիս-մենախոսությունն ամբողջությամբ չեմ լսել, թեև երեք անգամ ջանք գործադրել եմ այդ ուղղությամբ: Բայց քանի որ շատ արագ եմ հասկացել, որ Շանթ Հարությունյանի միտքը, մեղմ ասած, ցաքուցրիվ է ու ասելիք չունի՝ չեմ լսել ամբողջությամբ: Այսօր (09.09.2018) իմ ուշադրությունը հրավիրեցին այդ, այսպես կոչված, ասուլիսից մի հատվածի վրա (42.57-43.16 րոպե) որտեղ քաղաքացի Շանթ Հարությանյանն ասել է բառացիորեն հետևյալը. « … ինչ-որ ասին մի հատ նախկին կգբեշնիկ կա՝ Արա Պապյան ա անունը, ինչ-որ դա ա ասել, ու հպարտանում ա, որ նախկին կգբեշնիկ ա, բա թե եթե ուզում ա ազատվի թող ներման խնդրագիր ներկայացնի …»: Ակնհայտ է, որ այս պարբերության մեջ հստակ պարսավանք կա, որ «Արա Պապյանը նախկին կգբեշնիկա ա» թեև ճիշտն ասած մի փոքր անտրամաբանական է նշյալ ասուլիսի համար, քանի որ հենց նույն ասուլիս մեջ Շանթը գովում է իր ընկերներին, որ ծառայել են կգբ-ի զորքերում և մինչևիսկ պատրաստ են եղել իրեն խփել ՍՍՀՄ սահմանը հատելու փորձի կամ Լենինի դամբարանը պայթեցնելու փորձի համար: Բայց անցնենք բուն նյութին: Փաստարկ առաջին. Երբ որևէ մեկին մեղադրում են «նախկին կգբեշինկ» լինելու մեջ (թեև պետք է ընդունել, որ ԿԳԲ-ի մեծ մասը չի զբաղվել որևէ պարսավելի բանով, այլ զբաղվել է տարբեր գործով՝ հետախուզություն, հակահետախուզություն, կառավարական կապ, պետական պաշտոնյաների անվտանգության ապահովում և այլն ու միայն փոքր մասը այլախոհներով) շատ դժվար է այդ անձի համար հակառակն ապացուցել: Դժվար է, բայց ոչ ինձ համար, քանի որ Արա Պապյանը եղել է ՀՀ առաջին քաղաքացին, որ 1998թ. –ին ուսանել և ավարտել է ՆԱՏՈ-յի Ռազմա-դիվանագիտական ակադեմիան (NATO Defence College) և այնտեղ ուսնելու համար այնպիսի ՄԱՆՐԱԶՆՆԻՆ ԼՈՒՍՏԱՐՑԻԱՅԻ է ենթարկվել ՆԱՏՈ-յի հակահետախուզության կողմից, որ ԿԳԲ-ի հետ որևէ առնչության ԱՆԳԱՄ ԿԱՍԿԱԾԻ ԴԵՊՔՈՒՄ, մինչևիսկ ոչ փաստի, նրան այնտեղ չէին ընդունի, քանզի ուսումնառության ընթացքում Պապյանն ունեցել է մուտք (clearance, доступ) ՆԱՏՈ-յի գաղտնի փաստաթղթեր և օբյեկտներ: (Տես առդիր նկարը` # 1) Կմերժեին, ինչպես մերժել էին Պապյանից առաջ ԱԳՆ կողմից ներկայացրած նախորդ երկու թեկանածությունները: Փաստարկ երկրորդ. Արա Պապյանը ծառայել է ՍՍՀՄ ԶՈՒ ԳՇ Տասներորդ վարչությունում: (տես առդիր նկարը՝ #2) Դրա մասին Պապյանն ասել բազմիցս և նրա մարտական շքանշանները մշտապես կախված են եղել աշխատասենյակի պատից: Այդ կառույցը երբևէ ՍՍՀՄ տարածում որևէ գործառույթ չի ունեցել: Այն գործունեություն է իրականացրել օտարերկրյա բանակներում: ՍՍՀՄ զինված ուժերից և նրա Գլխավոր շտաբից մի փոքր պատկերացում ունեցողը կհասկանար, որ ԳՇ սպային հատուկ օրենք-կարգով էր արգելված որևէ առնչություն այլ կառույցների, մասնավորապես ԿԳԲ-ի հետ: ԿԳԲ ևս մուտք չուներ ՍՍՀՄ ԳՇ, այն էլ Տասներոդ վարչություն: Որևէ առնչություն իսկույնևեթ կբացահայտվեր ԳՇ համապատասխան մարմինների կողմից: Նույնը վերաբերում է զորացրված, ԳՇ ռեզերվում հաշվառված սպաներին: ԳՇ իր սպաներին ուրիշներին չէր տալիս: Նրանք չափազանց արժեքավոր մասնագետներ էին մանր գործերով զբաղվելու համար: Հիմա, քանի որ Շանթ Հարությունն է Արա Պապյանին մեղադրել «նախկին կգբեշնիկ» լինելու մեջ, ուրեմն ինք է պիտի ապացուցի, Շանթի լեզվով՝ դակազատ անի, որ «Արա Պապյանը հպարտանում ա, որ նախկին կգբեշնիկա»: Չանելու դեպքում ինքը և իր խցակիցներն գիտեն, թե նա ով է: P.S. Շատ տարօրինակ վիճակ է: Ինձ մեղադրել են արևմտյան շահերը պաշտպանելու մեջ, Սորոսից գրանտ ստանալու մեջ, հակառուսական և հակապուտինյան դիրքորշման մեջ (վերջին անգամ 2018թ. ապրիլի վերջին) որոնցից որևէ մեկը ճիշտ չէ: Բայց որ մեղադրեին նախկին կգբեշնիկ լինելու մեջ՝ չէր եղել: Լավ գոնե Պապյանի վերջին տասը տարիների հոդվածներն ու ստատուսները չե՞ք կարդացել մեղադրելուց առաջ, թե տրամաբանությունն ու միտքը էլ են ազատազրկված»:

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am