Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Շանթ Հարությունյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շանթ Հարությունյանի հայտարարություններին: «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Շանթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հրահանգել, որպեսզի իր գործը վերանայեն, ինչպես դա արել է մարտի 1-ի գործի դեպքում՝ ՀՀ վարչապետը պատասխանեց, որ Շանթ Հարությունյանը կարող է իր փաստաբանների միջոցով ցանկացած իրավական ընթացակարգ սկսել: «Այսօր Հայաստանի օրենսդրությամբ որևէ սահմանափակում չկա, որպեսզի իր փաստաբանները սկսեն այն իրավական գործընթացը, որը ինքն ակնկալում է և որը կառավարության լիազորությունների մեջ չի մտնում: Ես էլի ասում եմ՝ որ պահին Շանթ Հարությունյանը կստորագրի փաստաթղթերը բաց կալանքի դուրս գալու և արձակուրդ գնալու, ինքը փաստացի կհայտնվի ազատության մեջ՝ մինչև իր հարցն ամբողջական կլուծվի, ինչպես նաև իմ հարցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը: Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը մինչև հիմա դատապարտված է 2008թ. մարտի 1-ի գործով: «Ոնց որ թե ես ոչ ոքի չեմ մեղադրում: Թող այդ գործընթացն անցնի իրավական ընթացակարգերը, գնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ի հայտ գա նոր հանգամանք, իսկ նոր հանգամանքը իմ գործով չպետք է լինի այն, որ այն ժամանակ ես քաղբանտարկյալ էի, իսկ հիմա՝ վարչապետ»,- ասաց նա: Դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանը ցանկանում է մասնակցել սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բայց ես առաջարկում եմ, որ ինքը ֆիզիկապես բանտում չլինի: Երբ ինքը ֆիզիկապես բանտում չլինի, մենք նաև ընդհանուր ինչ-որ լուծումներ գտնենք: Ես չեմ կարծում, թե մենք հատվածական լուծումների գնանք: Հիմա Շանթ Հարությունյանի գործով Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը, որ ազատության մեջ են, ի՞նչ, դա նրանց համար նվաստացուցի՞չ է: Կամ ես ինչպե՞ս եմ ազատության մեջ հայտնվել: Ես էլ համաներմամբ եմ ազատության մեջ հայտնվել: Արդյոք որևէ մեկը ինձ արդարացրե՞լ է, ներողությո՞ւն է խնդրել ինձանից կամ ասել, որ ինձ սխալ են դատապարտել: Ես հայտնվել եմ ազատության մեջ, շարունակել եմ իմ քաղաքական պայքարը և շարունակել եմ նաև իրավական պայքարը իմ արդարացման համար: Բայց ինչպես ինքս ինձ համար վարչապետի լծակը չեմ օգտագործում և ասեմ գնացեք հիմա ինձ արդարացրեք, նույն կերպ չեմ պատրաստվում այդ լծակը օգտագործել ինձ համար հարգելի մարդկանց համար, որովհետև դրանով մենք օրենքի գիծը հատած կլինենք: Եվ, եթե մենք ուզում ենք, որ ես զանգեմ դատավորներին հրահանգներ տամ, ես չեմ ուզում դա անել»:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am