«Դա առնվազն անհարգալից է»․ Նիկոլ Փաշինյանն ու Ռուբեն Վարդանյանը բանավիճել են (տեսանյութ)

Մոսկվայում ռուսաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապեստ Նիկոլ Փաշինյանի ու ռուսաստանցի գործարար ու բարեգործ Ռուբեն Վարդանյանի միջև վիճաբանություն ծագեց։ Ռուսաստանցի գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ ՀՀ գործող իշխանությունների վերաբերմունքը արտասահմանյան գործարարներին ու նրանց հայաստանյան գործունեությանը անհարգալից է։ Հաղորդում է Sputnik Արմենիա-ն: Այս մասին նա ասաց, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվայում հայազգի ռուսաստանյան գործարարների հետ հանդիպման ժամանակ։ Վարդանյանին ու նրա ընկերներին վիրավորել է իշխանությունների նամակն այն մասին, որ Հայաստանում երկու տարի շարունակ գործող «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը» փակվում է։ «Ես ու ընկերներս վերջին 18 տարիների ընթացքում ավելի քան 600 միլիոն դոլարի ներդրում ենք կատարել Հայաստանում։ Դա քիչ գումար չէ։ Արե՛ք ինչ ուզում եք, պարզապես կարծում եմ, որ պետք է պահպանել երկխոսության ռեժիմն ու միմյանց ականջալուր լինելու փորձերը»,-ասել է Վարդանյանը։ Նա ընդգծել է, որ երկախոսությունը բարդ բան է ու միշտ չէ, որ մի կողմը կարող է ընդունել մյուս կողմի ասածը։ «Դուք իրավունք ունեք անել ամեն բան, ինչ կապված է ձեր կազմակերպությունների հետ (պետական – խմբ․), բայց եթե դա մասնավոր սեկտորի հետ համատեղ է ստեղծվել, իսկ դուք դրան նույնիսկ չեք հարցնում, այլ տեղեկացնում եք, որ պետք է փակեք, ապա կարծում եմ, որ այդ ձևն առնվազն հարգալից չէ»,-ասել է Վարդանյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ երկրում տարբեր կենտրոնների լուծարման գործընթաց է սկսվել ու դա անխուսափելի է։ Նա հռետորական հարց ուղղեց Վարդանյանին՝ ի՞նչ էր անում կենտրոնը, եթե այս երկու տարվա ընթացքում չկատարեց իր առջև դրված խնդիրը։ Գործարարը պատասխանեց, որ ավելի լավ այդ հարցն ուղղել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Փաշինյանը շարունակեց, որ ինքն էլ է ցնցված Հայաստանում գոյություն ունեցած համակարգից։ Վարչապետն իր համար բացահայտել է, որ կառավարման պետական համակարգին զուգահեռ գոյություն ունեն տարբեր հիմնադրամներ, կազմակերպություններ, որոնք զբաղվում են այն բաներով, որոնցով, ըստ էության, պետք է զբաղվեն նախարարությունները, պետական ապարատը։ «Այդ կենտրոններում, հիմնադրամներում աշխատող մարդիկ նախարարներից ու վարչապետից երկու-երեք անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում, իսկ նրանց աշխատանքի արդյունքը զրո է»,-ասել է Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ երկու կողմերին միավորում է այն, որ նրանք նույն աշխատանքն են անում, մեկը շատ գումար է ստանում, մյուսը՝ քիչ, մեկը թանկ փողկապ է կապում, մյուսը՝ էժան։ «Ասում եմ՝ դադարեցնում ենք դա։ Այսուհետ ոչ ոք ոչ մի բան չանելու համար գումար չի ստանալու»,-ասել է Փաշինյանը։ Վարդանյանն իր հերթին նշել է, որ բիզնեսի հետ ավելի լավ է թվերի լեզվով խոսել, որ խոսակցությունն ավելի առարկայական լինի։ Նա հավելել է, որ կարելի է երկար խոսել ու մտորել այն մասին՝ ինչ է պետք անել ներդրումներ գրավելու համար, սակայն բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն ու լռություն։ Վարդանյանը հարցրել է վարչապետին՝ կարելի՞ է արդյոք Հայաստանում կանխատեսելիություն ակնկալել, քանի որ դա բիզնես վարելու կարևոր բաղադրիչն է։ «Ուղիղ ներդրումներից ի՞նչ եկամուտ է լինելու։ Այսօր մենք մրցունակ չենք։ Այս հարցն ուղղել եմ Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին, այսօր հարցնում եմ Ձեզ ու Ձեր գործընկերներին»,-ասել է Վարդանյանը։ Փաշինյանն իր հերթին հարցով է պատասխանել Վարդանյանին. ի՞նչ անկայունության մասին կարող է խոսք լինել։ Նա չի զարմանում է՝ ինչու են բոլորն արծարծում այդ հարցը։ «Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ, մամուլը գրում են, խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին, չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզո՞ւմ եք ինձ ցմահ միապետ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա՞. այս առումով այդպես չի լինելու, ժողովուրդը ում որոշեց, որ պիտի լինի իշխանություն՝ նա էլ լինելու է իշխանություն»,-ասել է ՀՀ վարչապետը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն օգնում է սփյուռքին այնքանով, որ «մերոնքականների» ու «ձերոնքականների» չի բաժանում, նոր Հայաստանի համար բոլորը հավասարաչափ կարևոր են։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել։ Կրեմլում տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի բանակցությունները։Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա երկու առաջնորդների արդեն երրորդ հանդիպումն է։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am