ԱԱԾ պետ պրն Վանեցյանից պահանջում եմ լյուստրացիա թեկուզ միայն իմ մասով

Լրագրում տպագրված նախորդ հոդվածիս հետ կապված https://www.lragir.am/2018/09/05/376438/ ֆեյսբուք համացանցում իմ հասցեին հայտնվեցին բազմաթիվ հերյուրանքներ ու հայհոյանքներ, մասնավորապես հրապարակվեց իմ լուսանկարը, ճակատիս դաջված ԿԳԲ,  տակն էլ գրված – Հեղափոխություն September 5 at 3:03 PM գ Հոդվածագիր Արա Հարությունյաը, ռուսական ԿԳԲ-ին ենթակա ազդեցության գործակալ է, ով այդ կառույցի պատվերով ու հրահանգով, նաև ծառայում է թուրքերին ու ազերիներին: Ապացույցը նա է, որ այս տականքը տարիներ շարունակ ԿԳԲ-ի պատվերով հայրենասերներին վարկաբեկող ու զրպարտող հոդվածներ է գրում, իսկ նման բան միայն կարող է անել ռուսական ԿԳԲ-ի գործակալը՝ լինի գիտնական, լրագրող թե գյուղապետ: Տարածեք, թող Ժողովուրդը իմանա իր ներքին թշնամիներին:

  Այդ գրառումը տարածվեց հարյուրավոր  օգտատետերերի կողմից, ես ինքս բազմաթիվ անձնական նամակներ ստացա շանտաժող տեքստերով ու հայհոյանքներով։ Ես սա որակում եմ որպես մեծամաշտաբ  ահաբեկչություն  իմ հասցեին։ Ես հաճախ հանդես եմ գալիս Լրագրում վերլուծական  նյութերով, որոնք որոշ խելագարների դուրը չի գալիս։ Բայց որ նման շանտաժ լինի իմ հասցեին, ես չէի սպասում։ Սույնով ես հրապարակավ պահանջում եմ ԱԱԾ պետ պրն Վանեցյանից, որպեսզի գոնե միայն իմ մասով լյուստրացիա իրագործվի՝ արխիվներում ու ներկա բոլոր փաստաթղթերում ստուգվի, թե արդյոք ես կյանքում երբևէ ու որևէ առնչություն ունեցել եմ թե կգբ-ի ու թե կոմունիստական կուսակցության հետ և հրապարակվեն այդ արդյունքները։ Արատավորված է իմ՝ գիտնականիս, քաղաքացուս, Ջորջ Վաշինգտոն Համալսարանի adjunct պրոֆեսորի արժանապատվությունը։ Ես չգիտեմ, թե ինչ հնարավորություններ ու ցանկություն ունի ինձ վիրավորողներին պատժելու հարցում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, բայց կարծում եմ, որ արխիվները ստուգելով իմ խնդրանքը կատարելը ծանր գործ չէ։ Ես պատրաստ եմ վճարելու փնտրտուքի վրա ծախսված ժամանակի և ջանքերի ծախսերը։ Հարգանքով՝ հանդեպ նորմալը հարգող հայ հասարակությունն և հուսով, որ ԱԱԾ պետը կկատարի իմ խնդրանքը։ Արա Հարությունյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am