Քարոզարշավից առաջ ցանկացած օգնություն չի դիտարկվում որպես ընտրակաշառք. «Իմ քայլը»

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած  մամուլի ասուլիսում այս մասին նշեց դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք օրենքի խախտում չէ, որ քարոզարշավի մեկնարկից առաջ արդեն մայրաքաղաքում դաշինքի նախընտրական պաստառներ կան փակցված, Մարությանը նշեց, որ դա զուտ տեխնիկական հարց է: «Ընդհանրապես ոչ մի օրենքի խախտում չկա: Մեր դեպքում սա ընդամենը տեխնիկական հարց է, քանի որ պետք է հասցնեինք բոլոր պաստառները փակցնել: Այն ընկերությունը, որը փակցնում է դրանք, փակցնելու աշխատանքները սկսել է 2 օր առաջ, բայց ավարտելու է այն 4 օր անց: Վերջին պաստառը փակցվելու է ամսի 14-ին»,- ասաց Մարությանը: Դաշինքից ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանը հավելեց, որ այստեղ օրենքի բաց կա: «Օրենքը սահմանում է, որ քարոզչություն իրականացնել չի կարելի միայն ընտրության օրը և ընտրության նախորդող օրը: Այսպես է նաև ընտրակաշառքի պարագայում, քանի որ քարոզարշավից առաջ ցանկացած օգնություն կամ աջակցություն չի դիտարկվում որպես ընտրակաշառք»,-  ընդգծեց Աբրահամյանը: Մարությանն անդրադարձավ նաև այս օրերին հեռուսատեսությամբ ցուցադրվող իր մասնակցության ֆիլմերին: Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ դրանց ցուցադրումն իրենից կախված չէ։ Մարությանը նշեց, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո իրենք ամեն օրը նվիրելու են մեկ վարչական շրջանի: «Ամեն օրվա վերջում վարչական շրջաններից մեկում լինելու է հանրահավաք, որտեղ մեր նախընտրական ծրագիրը ներկայացնելու եմ շատ հետաքրքիր ոճով»,-նկատեց Մարությանը: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի սեպտեմբերի 10-ին:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am