Սեւերի եւ սպիտակների բաժանելը շատ է մտահոգում բիզնեսին. Ռուսաստանաբնակ գործարարը` Փաշինյանին

Ռուսաստանաբնակ հայ  ներդրողներն անհանգստացած են «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին աղմկահարույց հայտարարությամբ: Այս մասին Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արտակ Թովմասյանը: «Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթը «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին: Ասեմ, որ դա շատ է անհանգստացնում բիզնեսին, այն գործընկերները, որոնք պատրաստ էին Հայաստան գալ, մտահոգված են՝ ի՞նչ պետք է անել, որ մեր ազգը չբաժանենք սեւերի եւ սպիտակների: Ես հայտարարել եմ, որ մենք չենք դադարեցնելու մեր ներդրումները, նոր ներդրումներ ենք անելու: Մենք ներդրումներ չենք անում Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Փաշինյանի համար, մենք հայ ազգի համար ենք ներդրում անում: Այս հարցը մտահոգում է, եւ ի՞նչ եք Դուք անելու, որ չլինի նման թիմային բաժանում Հայաստանում»,- ասել է գործարարը: Փաշինյանը պատասխանել է՝ ինքը կոչ է արել, որ քննադատությանը պետք է հանդուրժողականությամբ վերաբերվել եւ ամեն ինչ պետք է ներառվի սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ: «Սա իսկապես խնդիր է, եւ մենք պետք է քայլ- քայլ, համբերատար շարժվենք այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությանը. ես կարծում եմ՝ թյուըմբռնում կա այդ հայտարաության վերաբերյալ, եւ խոսքը բոլորովին այլ կոնտեքստի է վերաբերվել: Խոսքը վերաբերվել է նրան, որ բոլորիս ակնհայտ է, որ Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ երբ Հանրապետական մեծամասնության ներկայացուցիչները, ի հեճուկս քաղաքական պրոցեսների, փորձում են ցույց տալ, որ իրենք թույլ չեն տալու արտահերթ ընտրություններ, դրանով ասում են՝ ժողովուրդ ջան, դուք մի հատ էլ պետք է հեղափոխություն անեք: Եթե պետք լինի, մի հատ էլ կանենք, բայց ես, որպես ՀՀ վարչապետ, բացառում եմ, որ երբեւէ Հայաստանում ատելության մթնոլորտ կձեւավորվի: Ես ձեր այս ահազանգն ի գիտություն եմ ընդունում եւ բոլորին կոչ եմ անում, որ որեւէ մեկին ուղղված քննադատություն չվերածվի ատելության քարոզի, մերոնքականների եւ ձերոնքականների բաժանելը պետք է բացառվի»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am