Հայկ Մարությանն ասել է, թե ինչպես է մտադիր կառավարել Երեւանը

«Իմ քայլ»-ը դաշինքն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առաջարկում է Երևանի վերաբերյալ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել քաղաքային հանրաքվեի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Մենք ինքներս միաձայն չենք որոշելու, սա պետք է անենք բոլորով՝ երևանի բնակիչներով: Հանրաքվեները տեղի են ունենալու երկու մասով. առաջին մասը լինելու է թվային՝ Երևանի քաղաքապետարանի կայքէջում, իսկ առավել մեծ հարցերի շուրջ հանրաքվեները լինելու են ֆիզիկական մասնակցության միջոցով: Քվեաթերթիկում միանգամից կարող է լինել նույնիսկ 10 հարց, որպեսզի մայրաքաղաքի բյուջեի վրա շատ թանկ չնստի»,- ասաց նա: Մարությանի խոսքով՝ դաշինքն իր նախընտրական ծրագիրը գրելիս հաշվի է առել մի շարք կարևոր սկզբունքներ: «Մենք մեր ծրագիրը գրելիս մի քանի կարևոր սկզբունքներ ենք հաշվի առել. մշտապես գործել քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված, որոշումներ կայացնելիս առաջնորդվել մարդկանց իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանությամբ և հոգատարությամբ, ապահովել քաղաքի կառավարման ներառականությունը, աշխատանքում լինել թափանցիկ և հաշվետու, Երևանը դարձնել հարմարավետ, իսկ այցելուների համար՝ ճամփորդական ուղենիշ»,- նշեց Մարությանը: Թեկնածուի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հնարավորինս ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են Հայաստանում կատարվող անարդարությունների դեմ: «Մեր ցուցակում մարդիկ են, ովքեր միասին տարիներ պայքարել են այս օրվա համար, նաև մարդիկ, ովքեր մտահոգ են Երևանի ապագայով ու ունեն շատ բարձր պրոֆեսիոնալիզմ տարբեր ոլորտներում»,- ասաց Հայկ Մարությանը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանցագործ է․ այդ պահանջը ներկայացնելուց հետո գիտեք ի՞նչ պետք է անեին․ Գալստյան (video) Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. ոստիկանները կանխել են վարորդների ծեծկռտուքը Շրի Լանկայի ափերի մոտ ևս մեկ իրանական նավ է խորտակվել Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում գործող քրդական անջատողական խմբավորումներին Վահագն Չախալյանը դուրս է եկել ՔԿՀ-ից Երկնավոր Հայրը ուրախանում է ապաշխարությամբ վերադարձող յուրաքանչյուր մեղավորի համար. Տեր Վրթանես Նիկո՛լ, պատասխան տուր՝ ու՞ր են թոշակառուների 3 ամիսների թոշակները. Ակցիա կառավարության դիմաց (video) Սև արկղ՝ կառավարության դիմաց. ակցիայի մասնակիցների պահանջները (video) Մի վատացեք, ձեր ջղաձգումները ձեզ պահեք. Իրավիճակը լարվեց, երբ Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց ՇՏԱՊ. Արամ Հարությունյանին Կառավարության մոտից բերման ենթարկեցին (video) Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում. ՌԴ ԱԳՆ «Ե՛ս եմ ստեղ որոշում», «խելոք մնա», «դու խելոք մնա»․ գերլարված իրավիճակ ԱԺ–ում (video) «Ես եմ ստեղ որոշելու». Ալեն Սիմոնյանի նյարդերը տեղի տվեցին Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա. ԱԺ-ում կրքերը թեժացան (video) Փաշինյանը մի պեռաշկիով կջարդի հազար. Արմենուհի Կյուրեղյանը հեգնեց Փաշինյանին (video) Մինչև երբ կշարունակվի Իրանում պատերազմը․ Politico-յի կանխատեսումը ԱՄՆ-ն կզղջա․ Արաղչի Հայ-իրանական սահմանին Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է Էթնիկ հիմքով անջատողականության սպառնալիքը կստիպի իրանցիներին էլ ավելի համախմբվել իշխանության շուրջ Նրանք նույնիսկ չեն պատկերացնում Հայաստանին ուղղված սպառնալիքների չափը «Ով էլ դառնա Իրանի առաջնորդ` կսպանվի»․ Թրամփ ԱՄՆ պետքարտուղարն անընդունելի է համարել հարձակումները Թուրքիայի տարածքի վրա Ազդարարվեց թանկացումների մասին Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Սպարապետի ստեղծած բանակը քանդեցին․ կառույցից հանվեց գաղափարը, հոգևորը և առաքելությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am