Արցախ, տնտեսական անկում, գազային միջանցք. Էրդողանի ու Ալիևի «դարդերը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան: Էրդողանը Ադրբեջան է այցելելու սեպտեմբերի 15-ին: Նա վերջին անգամ Ադրբեջան էր այցելել այս տարվա հուլիսին: Գրեթե 2 ամիս անց՝ կրկին պաշտոնական այց: Ի՞նչ ունեն քննարկելու «եղբայրական» պետությունների ղեկավարները: Հնարավոր է Պուտին-Ալիև, ապա Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Էրդողանն ու Ալիևը քննարկեն ղարաբաղյան թեման: Մանավանդ, որ ընդամենը օրեր առաջ թուրքախոս պետությունների համագործակցության գագաթնաժողովում Էրդողանը խոսեց Ղարաբաղի մասին: Թուրքական աշխարհը պետք է հնարավորինն անի ոչ միայն տնտեսական համագործակցությունը խորացնելու, այլև անվտանգությունն ու կայունությունը ապահովելու համար՝ Ղրղըզստանում՝ Թուրքախոս պետությունների համագործակցության գագաթնաժողովում ասաց Էրդողանն ու այս համատեքստում կոչ արել աջակցել Ադրբեջանին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում. «Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում, պետք է գտնել այդ խնդրի արդարացի լուծում: Կարծում եմ, որ մենք պետք է համերաշխություն հայտնենք Ադրբեջանին ու աջակցենք, նույնը նաև Կիպրոսին է վերաբերում»: Բայց բացի ԼՂ խնդրից, պարզ է, որ այսօր Թուրքիան ու Ադրբեջանն այլ կարևոր թեմաներ էլ ունեն քննարկելու: Ադրբեջանի տնտեսությունն էներգակիրներից իր կախվածության պատճառով ավելի խոցելի է թուրքական ճգնաժամի համար, իսկ Թուրքիայում առկա տնտեսական անկայունությունը կարող է լուրջ խնդիր հանդիսանալ հատկապես Ադրբեջանի տնտեսության նավթային սեկտորի համար: Ադրբեջանական էներգետիկ ընկերությունները տարիներ շարունակ խոշոր ներդրումներ էին անում Թուրքիայում: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը Թուրքիայի ամենախոշոր ներդրողներից էր` շուրջ 19 միլիարդ դոլար: Այժմ այդ ներդրումների արժեքը թուրքական լիրայով նվազել է: Այսինքն, թուրքական տարադրամի անկումը SOCAR-ի համար ծանր հարված է: Թուրքական ճգնաժամից տուժած ադրբեջանական բիզնես կառույցների թվում են նաև Pasha բանկը և Պետական նավթային հիմնադրամը, որն իր պահուստների մոտ մեկ տոկոսը կուտակել էր թուրքական պետական պարտատոմսերի տեսքով: Բացի տնտեսական իրավիճակից Էրդողանն ու Ալիևը թերևս կքննարկեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը: Օգոստոսի 25-ին Մերկելն այցելեց Բաքու, որտեղ ընդամենը 6 ժամ մնաց: Միջազգային մամուլը դեռ մինչև բանակցությունները, նշում էր, որ Ալիևի հետ քննարկվելու են նաև գազային հնարավոր մատակարարումների հարցը։ Խոսքը՝ Եվրոպային Կասպից ծովի գազի մատակարարման ծավալները բարձրացնելու մասին է: «Դա կարվի ԱՄՆ-ի կողմից Բեռլինի վրա ճնշումների ֆոնին, որի պատճառը «Հյուսիսային հոսք-2»-ն է, որով Ռուսաստանից անմիջապես գազ պիտի մատակարարվի Գերմանիային», գրել էր Financial Times-ը: Մերկելը «չափազանց շահագրգռված է» Ադրբեջանը Եվրոպային կապող «Հարավային գազային միջանցքի» կառուցման հարցում: Նա ընդգծել է, որ դա Եվրամիության ջանքերի կարևոր մասն է կազմում մայրցամաքում գազի մատակարարման դիվերսիֆիկացման և ռուսական էներգակիրներին այլընտրանքի հարցում: Գերմանիան ցանկանում է գազ ներկրել նաև այլ երկրներից, ինչպիսիք են Թուրքմենիան, Իրանը և Իրաքը: Ահա հարցերի շարքը, որոնք Էրդողանն ու Ալիևը պատրաստվում են քննարկել հաջորդ շաբաթ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am