Արտակարգ դեպք Շիրակի մարզում. մի քանի ժամվա ընթացքում թալանել են «Վիլլա Կարս» հյուրանոցային համալիրի այցելուների ավտոմեքենաները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած գողությունների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 50-ամյա Սարիկ Պողոսյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք «Վիլլա Կարս» հյուրանոցային համալիրի տարածքում կայանված 3 ավտոմեքենաներից գողություն են կատարել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 7-ի ժամը 00:10-ից մինչև 07:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են նշված հյուրանոցային համալիրի դիմաց կայանված, Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 38-ամյա Վարդան Քոսակյանին պատկանող Toyota մակնիշի 34 FA 450 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ դռան հողմապակին և բացելով ավտոմեքենայի դուռը, այնտեղից գողացել են ավտոմեքենայի տեսախցիկը, բաճկոնը, դեղատուփը և այլ իրեր՝ պատճառելով մոտ 250 հազ. դրամի վնաս: Նույն ժամանակահատվածում կոտրել են Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 25-ամյա Կարեն Կիրակոսյանին պատկանող Mercedes մակնիշի 70 QQ 088 համարանիշի ավտոմեքենայի ձախ դռան ապակին և ավտոմեքենայից գողացել տեսառեգիստրատորը, անտիռադարը, բաճկոնը, դրամանապանակը, որի մեջ եղել է գումար, և CPS բենզալցակայանի դիզվառելիքի չօգտագործած 300 լիտրի կտրոն՝ Կ. Կիրակոսյանին պատճառելով մոտ 600 հազ. դրամի վնաս: Պարզվել է նաև, որ նույն եղանակով, նույն վայրում թալանել են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, Ֆրանսիայի AGBA բանկի ֆինանսիստ, 46-ամյա Ֆրանսուա Բեխտենի կողմից վարձակալած Toyota մակնիշի ավտոմեքենան: Հետևի աջ դռան հողմապակին կոտրել և ավտոմեքենայի միջից հափշտակել են գումար: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am