Ի՞նչ կրթություն ունեն Հայաստանի կառավարության կին պաշտոնյաները

Հայ կին պաշտոնյաներից շատերը կրթությունը ստացել են արտերկրում։ Որտեղ են սովորել կին նախարարները, դեսպաններն ու կառավարությանն առընթար մարմինների ղեկավար կանայք, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան Կրթություն 1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան: 2002թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: 2016թ. ACCA անդամ է։ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունց Կրթություն 1990-1999 թթ. սովորել է Երևանի 195 միջնակարգ դպրոցում: 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև՝ նույն ֆակուլտետում 2003-2005 թթ. սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանն անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյան Կրթություն 2007-2010թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, բիզնես կառավարում և կազմակերպչական հաղորդակցություն, բակալավր 2011-2014թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, նորարության և բիզնեսի զարգացման կառավարչի որակավորում, մագիստրատուրա 2012-2013թթ.- Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց, միջազգային կառավարչի որակավորում (CEMS), համակցված մագիստրատուրա Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյան 1993 թվականին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, որն ավարտել է 1998 թվականին։ Հասմիկ Տոլմաջյան Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կրթություն 1997-1999 Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտ 1996 – 1997 Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան 1991 – 1996 Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին   Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Կրթություն 1984–1989 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, 1987–1989 թթ.՝ ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1996–1998 թթ. սովորել է Կոլումբիայի համալսարանի միջազգային և հանրային հարաբերությունների դպրոցում և ստացել միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ 2002 թվականին ուսանել է Շվեդիայի Ուփսալա համալսարանի Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրությունների ֆակուլտետում։ Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյան 1992 թվականին ավարտելով Երևանի Տ․ Շևչենկոյի անվան ռուսական դպրոցը՝ ընդունվել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, որն ավարտել է 1994 թվականին։ Այնուհետև ուսումը շարունակել է Լոնդոնի առևտրաարդյունաբերական պալատում, որն էլ ավարտելուց հետո ընդունվել է Սորբոնի համալսարան՝ ստանալով բիզնես իրավունքի և միջազգային իրավունքի կրթություն։ Մեկ տարի անց՝ 2000 թվականին, ավարտել է նաև Սորբոնի միջազգային առևտրի իրավունք բաժինը։ Ուսումը շարունակել է Վերսալի փաստաբանների դպրոցում, որն ավարտել է 2002 թվականին։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյան 1985 թ. – ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը՝ լեզվաբանի որակավորմամբ։ 1998 թ. – ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան՝ միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորմամբ։

դիտվել է 1031 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am