Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ն արմատախիլ է արել մի քանի ծառ և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց գոտում

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում Opel մակնիշի 35 DQ 919 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի, արմատախիլ արել և գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել և նրան տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանատար Կարապետ Անտոնյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան և այն քարշակի միջոցով տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո ճանապարհով անցնելիս է եղել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ով նույնպես օգնություն է ցուցաբերել վիրավորին։ Մարզպետը, ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am