ՌԴ-ն Սիրիայից դուրս է եկե՞լ, թե ոչ, արդյունավե՞տ էր Մոսկվայի մեկուսացումը

Քերին Մոսկվայում կքննարկի Սիրիայի հարցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվա կայցելի մարտի 22-25-ը` քննարկելու Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակները։ «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 22-25-ը կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի ռուսական ղեկավարության հետ»,- հայտնել է Պետդեպի մամլո ծառայությունը։ «Կողմերը կքննարկեն ԴԱԻՇ-ի հետ պայքարին զուգահեռ Սիրիայի աջակցության միջազգային խմբի շարունակվող ջանքերը՝ ուղղված կրակի դադարեցման ռեժիմի աջակցմանը, մարդասիրական օգնության մատակարարումներին ու դրանց ընդլայնմանը, Սիրիայում քաղաքական անցմանն աջակցությանը»,- նշվում է հաղորդագրությունում։ Պետքարտուղարը մտադիր է նաև ռուսական կողմի հետ քննարկել Ուկրաինային առնչվող հարցեր և Մինսկի համաձայնագրերի իրագործման անհրաժեշտությունը՝ նշում են Պետդեպում։ Մինչ Քերին կայցելի Ռուսաստան, ողջ աշխարհը քննարկում է հարցը` Ռուսաստանը Սիրիայից դուրս է եկել, թե՞ չի եկել... Այսօր կարծես, միանշանակ չէ, որ Ռուսաստանը հեռացել է Սիրիայից, և ոչ ոք չի կարող բացառել, որ Ռուսաստանը կրկին կարող է զորք մտցնել Սիրիա, մանավանդ, որ այն խնդիրները, որոնք Ռուսաստանն իր առաջ դրել էր, չհաջողվեց։ Ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական Stratfor ընկերությունը հրապարակել է լուսանկարներ տիեզերքից, որոնք արվել են մարտի 17-ին, և որոնցում երևում է Լաթաքիայում ռուսական ավիաբազան, ինչպես նաև Տարտուս նավահանգիստը։ Լուսանկարները ցույց են տալիս, որ մարտի 17-ի ցերեկվա դրությամբ ռուսական ավիախմբի ավելի քան 1/4-ը լքել է Սիրիան։ Stratfor-ի տվյալներով՝ մարտի 15-ին թռչել են 3 «Սու-34» ինքնաթիռներ և տրանսպորտային «Տու-154»-ը, մեկ օր անց՝ բոլոր 12 «Սու-25»-երն ու տրանսպորտային «Իլ-76»-երի մի մասը։ Լուսանկարներում երևում են «Սու-24» ինքնաթիռներ, սակայն, հավանաբար, դրանք լքել են բազան լուսանկարներն արվելուց հետո՝ նշում է գործակալությունը։ Սակայն Stratfor-ը հայտնում է, որ Ռուսաստանը վերջին օրերին ավիաբազայում հավելյալ ուղղաթիռներ է տեղակայել։ «Լուսանկարները ցույց են տալիս, որ ռուսները ոչ միայն ընդլայնում են ենթակառուցվածքն ու օբյեկտներն ավիաբազայում, այլև այն, որ նրանք հավելյալ ակտիվներ են տեղակայել վերջին մի քանի օրերին։ Դրանք ներառում են «Մի-28» և «Կա-52» ռազմական ուղղաթիռներ»,- ասվում է հաշվետվությունում։ Բացի այդ, գործակալությունը նշում է, որ Ռուսաստանը դեռևս դուրս չի բերել իր «Սու-30» և «Սու-35» ինքնաթիռները։ ՌԴ գործողությունները սպառնում են միջազգային աշխարհակարգին Ռուսաստանի որոշ գործողություններ, որոնք ձեռնարկվել են վերջին շրջանում, սպառնում են միջազգային աշխարհակարգին, «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում նշել է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքային հարաբերությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմ Մալինովսկին։ Նրա խոսքով՝ աշխարհում գոյություն ունի այդ առնչությամբ լայն միջազգային կոնսենսուս. «Ուժեղ և հաջողակ Ռուսաստանի գոյությունը, որը ճանաչում է օրենքի գերակայությունը, որը հարգում է իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որը դրական ներդրում է անում համաշխարհային գործերում, բխում է ողջ աշխարհի շահերից»։ Պետքարտուղարի օգնականը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը երբեք չի վարել հակառուսական քաղաքականություն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Ռուսաստանը լինի ուժեղ և ժողովրդավարական երկիր։ Մալինովսկին հավելել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կարող են միասին աշխատել՝ հանուն գլոբալ անվտանգության ու բարգավաճման ապահովման։ Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնի» ուկրաինական ծառայությանը, որում նշել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ղրիմի անօրինական բռնակցման համար չեն հանվի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվի Ուկրաինային։ «Մենք երբեք չեն ճանաչի Ռուսաստանի գործողությունները։ Գիտեմ, որ շատերին դրանք կարող են պարզապես խոսքեր թվալ, սակայն մեկուսացման նման ձևն ու դատապարտումն ունեն արդյունավետության պատմական օրինակներ՝ ընդդեմ պետությունների անօրինական ու ագրեսիվ գործողությունների»։ Փաուերի խոսքով՝ իրենք եկել են այն եզրակացության, որ զենքով օգնությունն ուկրաինացիներին աղետալի կլինի բոլորի համար։ Նա նշել է, որ դա Պուտինի ընտրած մոտեցումն է՝ բավարարելու համար Ուկրաինայի հետ կապված իր հավակնությունները։ «Սակայն եթե մենք փորձենք գերազանցել Պուտինին ռազմականացմամբ, դա կնշանակի ավելի մեծ վնաս հասցնել ուկրաինացի ժողովրդին, որն առանց այդ էլ արդեն տուժել է այս հակամարտությունից։ Ես հասկանում եմ, որ շատերը հիասթափված են նման իրավիճակից, սակայն մենք ցուցաբերում ենք ոչ մահաբեր մեծ օգնություն»,- ասել է նա։ «Վստահ եմ՝ ժամանակը ցույց կտա Ռուսաստանի դեմ ուղղված մեկուսացման քաղաքականության արդյունավետությունը։ Արդեն հիմա տեսանելի է տնտեսական ու քաղաքական գինը, որը վճարում է Ռուսաստանն այն բանի համար, որ 21-րդ դարում իրեն դրսևորում է ինչպես 19-րդ դարում»,- ասել է Փաուերը՝ նշելով, որ վերջերս է տեսել վիճակագրությունը, համաձայն որի՝ 2013 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կազմել է ԱՄՆ տնտեսության 1/8-րդ մասը, իսկ հիմա՝ 1/16-րդ։ «Նման իրավիճակը չի կարող լավ լինել ռուսական էլիտայի, երկրի կառավարության ու նախագահ Պուտինի համար»,- ասել է Փաուերը։ Թամար Բագրատունի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am