Ինքնիշխանությանը, արժանապատիվ կեցվածքին՝ այո, ավելորդ «դուխավիկությանը» և տղայական մոտեցումներին՝ ոչ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այսօր կայանալիք Պուտին – Փաշինյան հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կարծում եմ, քննարկվելու է երկու խնդիր՝ 1/ Արցախը, 2/ պայմանականորեն ասած, «հեղափոխությունն ու ՀՀ-ՌԴ հարաբերությունները» (ՀԱՊԿ, Քոչարյան, Խաչատուրով, Միքայել Հարությունյան այլն): Պետք չէ, կարծում եմ, երկար բացատրել, որ այդ երկու խնդիրերն իրենց որոշակի կողմերով փոխկապակցված են: Առաջին հարցի շուրջ նոր իշխանությունների մոտ վերջնական պատկերացում առայժմ չի ձևավորվել և, հավանաբար, երեք ամսում չէր էլ կարող ձևավորվել: Վերջին 25 տարում ընտրված ո՞ր մարտավարությունն է նախընտրելի՝ փուլային տարբերակ, տարածքների փոխանակում (ինձ թվում է, ամանաանհաջող լուծումը), status quo –ի պահպանում, տարածքներ կարգավիճակի դիմաց՝ առայժմ հայտնի չէ: Իմ, զուտ լրագրողական, հայացքով ամենահարմարն այս պահիս status quo-ի պահպանումն է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Ինչ տարբերակ էլ այսօր քննարկման դնի կառավարությունը, չունենալով Ազգային ժողովում մեծամասնություն, այն կհանդիպի լուրջ դիմադրության, և այս անգամ ՀՀԿ-ն հնարավորություն կունենա զբաղվելու պոպուլիզմով, բացականչելով՝ «ժողովո՜ւրդ, Ղարաբաղը ծախում են»՝ բացականչություն, որը 1992 թվականից ի վեր հնչում է բոլոր ընդդիմությունների շուրթերից: Մինսկի խմբի համանախագահ երկրները և, մասնավորապես, Ռուսաստանը պետք է որ հասկանան, որ լուրջ բանակցությունների մասին անիմաստ է խոսել մինչև այն պահը, երբ Փաշինյանին սատարող ուժերը ԱԺ-ում ստանան մեծամասնություն (ենթադրում եմ, որ այդպես կլինի)՝ հատկապես հաշվի առնելով, որ մեր երկրում կառավարման համակարգը խորհրդարանական է: Ինչ մնում է երկրորդ խնդրին, ապա, վստահ եմ, վարչապետը հանդես կգա Հայաստանի ինքնիշխանության, մեր ներքին գործերին չմիջամտելու դիրքերից: Դա, իհարկե, ճիշտ դիրքորոշում է, ավելին՝ միակ դիրքորոշումն է, որը կարող է ունենալ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը վայելող ղեկավարը: Բայց կան դիվանագիտական երանգներ, որոնք կարող են մեծ նշանակություն ունենալ: Օրինակ, կարելի էր հետ կանչել Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից, առաջարկել մեկ այլ թեկնածություն և հետո միայն սկսել գեներալի քրեական հետապնդումը: Թվում է, թե մանրուք է, բայց նման մանրուքները հաշվի չառնելը կարող է գործին վնասել: Մի խոսքով, ինքնիշխանությանը, արժանապատիվ կեցվածքին՝ այո, ավելորդ «դուխավիկությանը» և տղայական մոտեցումներին՝ ոչ»: Ամբողջությամբ ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am