Քոչարյանը ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության հիմնադիրն է, եթե մեկը դրան դեմ է՝ ուղիղ ասեք․ Մոդեստ Կոլերով

«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»֊ի զրուցակիցն է REGNUM գործակալության գլխավոր խմբագիր, ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը: - Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ է Մոսկվային այդքան հետաքրքրում, և ինչո՞ւ է նրան պարբերաբար անդրադառնում ՌԴ ԱԳ նա­խարար Սերգեյ Լավրովը: - Քոչարյանի մասով ամեն ինչ ասված է: Քոչարյանը փաստա­ցի Ռուսաստանի և Հայաստա­նի ռազմական համագործակ­ցության հիմնադիրն է: Ռու­սաստանը հստակ հայտարա­րել է իր դիրքորոշումը՝ համա­րելով, որ Քոչարյանին նման մեղադրանք առաջադրելը աբ­սուրդ է: Նման մեղադրանքը ուղղակիորեն հարվածում է ռազմաքաղաքական համա­գործակցության հիմքերին: - Ինչո՞ւ է աբսուրդ, եթե 10 տարի առաջ նա է եղել երկրի ղեկավարը մարտիմեկյան ողբերգական իրադարձու­թյունների ժամանակ, երբ... - Աբսուրդ է, որովհետև հա­կասում է Սահմանադրության նորմերին: Սահմանադրության համաձայն՝ այն մեղադրանքը, որ առաջադրված է Քոչարյանին, չի հանդիսանում պետա­կան հեղաշրջման ակտ: Կար­դացեք ՀՀ Սահմանադրությու­նը: - Մոսկվայում ի՞նչ ակնկա­լիք կա Փաշինյան-Պուտին հանդիպումից: - Այդ հանդիպման նախաձեռ­նողը Մոսկվան չէր, այդ հան­դիպման նախաձեռնողը Նիկոլ Փաշինյանն էր: Այդ պատճա­ռով նրան է պետք հարցնել, թե ինչ է նա սպասում: Այստեղ ներսից երևում է երկկողմ հա­րաբերությունների հիմնական խնդիրը: Կարող եմ նկարագրել այսպես՝ նոր իշխանության մի շարք գործողություններ հա­կասում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ու Մոսկվայում այդ թեմայի շուրջ հարցեր ունեն: Եթե Նիկոլ Փաշինյանը կփոխի այդ պատկե­րը, ապա լավ: Թե չէ՝ ստացվում է, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին պետք է՝ ըստ Փաշինյանի, իսկ հետո նրան հերքում է արտաքին գործերի նախարար Մնացականյանը, և դրա համար ոչ ոք պատժված չէ, Նիկոլ Փաշինյանը դրա հետ համաձայնվում է: Մոսկվայում առաջանում է կոնկրետ հարց՝ ո՞վ է ավելի կարևոր, ո՞վ է ավելի առաջ­նային, ո՞ւմ հայտարարությունները պետք է ընդունենք ի գի­տություն՝ Փաշինյանի՞, թե՞ Սնացականյանի: Եվ մի շարք այլ հարցեր ունի Մոսկվան: - Այդ թվում՝ Քոչարյանի՞ հետ կապված: - Քոչարյանը ռազմաքաղա­քական համագործակցության հիմնադիրն է, ուստի դա միայն Հայաստանի ներքին խնդիր չէ: Երկրորդ՝ ակնհայտ է, որ նրան առաջադրված մեղադրանքը աբսուրդ է: Հետևաբար՝ մենք կարծում ենք, որ նրան հե­տապնդում են ոչ թե այդ մե­ղադրանքով, այլ կա քաղաքա­կան ենթատեքստ: Իսկ եթե ռազմաքաղաքական հարաբե­րությունների հիմնադիրը քա­ղաքական հետապնդման է են­թարկվում, ապա ինչ-որ մեկը դեմ է այդ համագործակցու­թյանը: Իսկ եթե դեմ եք, ուղիղ ասեք, մենք էլ հետևությոններ կանենք: - Մոսկվան չի ուզում արտահանձնել նաև պաշտպա­նության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որն ամենևին էլ անձեռնմ­խելի չէ, ինչո՞ւ: - Ես կարծում եմ, որ Հայաս­տանի քաղաքական դասի մի­նիմում կեսը ունի երկքաղաքա­ցիություն, եթե ոչ ռուսական, ապա ֆրանսիական կամ ամե­րիկյան: Դուք հիշում եք, որ երկրորդ քաղաքացիության հարցը դրված էր նաև ՀՀ ներ­կայիս նախագահի հետ կապ­ված, և այդ հարցը այդպես էլ հրապարակային լուծում չստացավ, ուստի երկքաղա­քացիության հարցը պետք է սկսել ՀՀ նախագահից»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am