Փարիզում պայթյուններն իրականացրել են եղունգների լաքը մաքրող հեղուկի օգնությամբ
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հեղինակները պայթուցիկները պատրաստել են մազերը գունաթափող եւ եղունգների լաքը մաքրող հեղուկի օգնությամբ: Այս մասին գրում է New York Times-ը: Նյութը կոչվում է ացետոնի պերօքսիդ, եւ այն գտել են «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում պայթյունի վայրում, «Բատակլան» համերգասրահում եւ Վալտերի բուլվարի սրճարանում: Ըստ «Կոմերսանտ»-ի, չնայած այս բաղադրիչի հասանելիությանը՝ դրանից ռումբ պատրաստելու համար պայթուցիկ սարքերի պատաստման ունակություններ են անհրաժեշտ: New York Times-ի հետ զրուցած փորձագետները նշել են, որ 2013 թվականից ԻՊ-ն կանոնավոր կերպով մասնագետների է պատրաստում, որոնք ռումբեր են ստեղծում հենց ացետոնի պերօքսիդից:
