Սիմոնյանն ու Վենեդիկտովը վիճել են հայկական ազգանվան պատճառով

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ընտանիքի պատմությունը և պարզաբանել, թե իր ազգանվան մեջ ինչպես է հայտնվել ռուսերեն «ь» տառը։ Ռուսական հայտնի ԶԼՄ-ների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և Ալեքսեյ Վենեդիկտովի միջև հայկական ազգանվան հետ կապված «լեզվաբանական վեճ» է առաջացել։ Բանն այն է, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն իր տելեգրամ-ալիքում գրել էր, թե ««Ռոսիա սեգոդնյայում» Մարգարիտա Սիմոնյանի առաջին տեղակալը վարչապետի մամուլի քարտուղարն է դարձել»։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիրն արձագանքել է այս գրառմանը` նշելով, որ Վենեդիկտովը ոչ մի կերպ չի կարողանում հիշել, թե ինչպես է պետք ճիշտ գրել Սիմոնյան ազգանունը։ «15 տարի է` դու լուսանկարում ես իմ դեկոլտեները, բայց ոչ մի կերպ չես կարողանում հիշել, որ ազգանունս ь-ով է գրվում», — ասել է Սիմոնյանը։ Վենդեիկտովը պարտք չի մնացել և շարունակել է «լեզվակռիվը»։ Նա կատակով հայտարարել է, թե իր ծանոթ հայերի` լեզվաբանության պրոֆեսորների կարծիքով, հայկական ազգանվան մեջ այդ «ь» նշանը «ցուցամոլություն է»։ «Այդ դեպքում քո ծանոթ հայ լեզվաբաններին պատմիր, որ իմ տատի ու պապի ընտանիքները բռնաճնշման են ենթարկվել, էթնիկ պատկանելության պատճառով 44-ին 10 հազար հայերի հետ Ղրիմից Ուրալ են արտաքսվել հորթերի համար նախատեսված վագոններով։ 20 րոպե են տվել հավաքվելու համար, կեսը ճանապարհին մահացել են, ամեն ինչ սովորականի նման», — պատասխանել է Սիմոնյանը Վենեդիկտովին։ Նրա խոսքով` չգիտես ինչու, ընդունված է հիշել միայն թաթարների արտաքսման մասին, թեև զանգվածաբար բռնաճնշման են ենթարկվել բոլոր հայերը։ «Չէ՞ որ ինչ-որ մեկն այդ մասին ևս պետք է հիշի։ Իմ ազգանունի մեջ եղած «ь»-ը հենց այդ է հիշեցնում։ Երբ Խրուշչովի օրոք Ղրիմի հայերին վերադարձրին, բոլորի անձնագրերում ավելացրին այդ տառը։ Տարբերելու համար», — գրել է Սիմոնյանը։ Հետո նա ավելացրել է` չէի ուզի, որ քո ծանոթ հայերը երբևէ նման «ցուցամոլություն» վերապրեն։ Նա հայտնել է, որ իր պապն այդ մասին գիրք է գրել, որն անվանել է «Ճշմարտությունը` թոռներին»։ Սիմոնյանը նշել է, որ կարող է տալ այդ գիրքը, որպեսզի Վենեդիկտովն ընթերցի։ «Պապիս առաջ պարտքս եմ համարում նրա ազգանունը գրել այնպես, ինչպես նա է ինձ փոխանցել, և հարգել ընտանիքիս պատմությունը», — նշել է հայտնի լրագրողը։ Բացի այդ, նա ավելացրել է, որ «ծանոթների հարցում պետք է զգույշ լինել, հատկապես` հայերի»։ «Վերջին խորհուրդն ընդունված է, սիրելի «Ь»», — գրել է Վենեդիկտովը։ Երևում է` «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիրը լսել է Սիմոնյանի խորհուրդը և ընդունել իր պարտությունը «լեզվակռվում»։ armeniasputnik.am

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ռուսաստանը պետք է հասկանա՛՝ Թուրքիան վտանգավոր է նաև մեզ համար․ ռուս քաղաքագետը մանրամասնում է (video) Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Ամենատուժածներն են․ ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը մեր գյուղացիներին (video) Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» 1,5 млн человек стали жертвами злой турецкой воли,этому нет никакого оправдания. Горбенко (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Նիկոլի իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները» (video) Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ» Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am