Ինչու ավելի շատ հարկ վճարելն ավելի լավ է, քան քիչ հարկ վճարելը

Ինչու ավելի շատ հարկ վճարելն ավելի լավ է, քան քիչ հարկ վճարելը Երեկ Փաշինյանն ուղիղ եթերում խոսեց հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների մասին և անդրադարձավ եկամտահարկի իջեցմանը: Եթե ընդհանրացնենք` կստացվի, որ գործադիրը պատրաստվում է եկամտահարկը իջեցնել մինջև 23 %, իսկ հետագա 5 տարում հասցնել այն 20%: Փաշինյանը ներկայացրեց նաև 2-րդ տարբերակը, ըստ որի եկամտահարկի երկաստիճան սանդղակ է սահմանվում: Անխոս, լավ է, որ եկամտահարկը կիջնի, սակայն իմ կարծիքով` ֆիզիկական և իրավաբանական անձանց (բիզնեսի) համար տարբեր մոտեցումներ պետք է որդեգրվեն: Ֆիզիկական անձանց համար եկամտահարկի նվազում միանշանակ պետք է, որովհետև առանց այդ էլ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը եկամտի մեծ մասը սննդի, հագուստի և ծառայությունների վրա է ծախսում, վճարելով ԱԱՀ, գումարած եկամտահարկ, դրան էլ գումարած՝ կենսաթոշակային վճարները: Հայասանում բնակչության միջին եկամուտները բավականին ցածր են, և եթե եկամտահարկի իջեցման հաշվին բնակչության մոտ ավելի շատ գումար մնա, իրենք միևնույն է այդ գումարները ծախսելու են․ ավելի լավ սնունդ են գնելու, հագուստ, կենցաղային պայմաններ են բարելավելու, գումարները ծախսելով Հայաստանում, ինչը բերելու է տնտեսական ակտիվության աճին, բիզնես-միջավայրի բարելավմանը։ Միջին և հատկապես խոշոր բիզնեսի համար եկամտային հարկը եթե նույնիսկ մնա նույնը, Հայաստանը միևնույն է կմնա շահեկան դիրքում, քանի որ եկամտային հարկի դրույքաչափով` իրավաբանական անձանց համար, մենք աշխարհում առաջատարներից ենք։ Այստեղ խնդիրն այն չէ, որ ֆիզիկական անձանց համար դրույքաչափը դարձնենք 13, թե 15, իսկ բիզնեսի համար` թողենք նույնը, ավելացնենք, կամ պակասեցնենք։ Խնդիրը մոտեցման մեջ է։ Կառավարությունն առանց որևէ լուրջ տնտեսագիտական վերլուծության և հիմնավորման հարկային օրենսդրություն է փոխում և կամայական հարկերի դրույքաչափեր որոշում, առանց հստակ տեսլականի։ Զարգացած երկրներում եկամտային հարկի դրույքաչափերը ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար տարբեր են, և դրան կա շատ տրամաբանական և հիմնավորված բացատրություն։ Իսկ թե ինչու Հայաստանն այդ ճանապարհով չի գնում՝ անհասկանալի է։ Եթե կառավարությունն այսօր ի վիճակի չէ, ռեսուրս չունի հարկման նման մեխանիզմի անցնելու, թող հիմնավոր պատճառներ ներկայացնի, ներկայացնի ծրագիր` երբ և ինչ ճանապարհով է հասնելու դրան, կամ էլ` ինչու ավելի շատ հարկ վճարելն ավելի լավ է, քան քիչ հարկ վճարելը։ Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Ամենատուժածներն են․ ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը մեր գյուղացիներին (video) Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» 1,5 млн человек стали жертвами злой турецкой воли,этому нет никакого оправдания. Горбенко (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Նիկոլի իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները» (video) Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ» Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am