Թե ինչո՞ւ Արարատ Զուրաբյանը և Նաիրա Զոհրաբյանն առաջադրել են իրենց թեկնածությունը տարբեր դաշինքներից
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, համաժողով է հրավիրել: Համաժողովը անցկացվում է «Փարավոն» համալիրում: «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսին մասնակցում են տարբեր աշխարհամասերից ժամանած 30-ից ավելի քաղաքապետեր: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Արարատ Զուրաբյանը և Նաիրա Զոհրաբյանն առաջադրել են իրենց թեկնածությունը տարբեր դաշինքներից, Ծառուկյանը պատասխանեց, թե «երկուսն էլ ներկայացրել են երևանցիներին»: Հարցին, թո ո՞ւմ շանսերն են ավելի մեծ, պատասխանեց. «Եթե, ասենք, 60 տոկոսը Նաիրային է ուզում, 70 տոկոսը՝ Արարատ Զուրաբյանին: Կա մարդ՝ Նաիրային է ուզում, կա մարդ՝ Արարատ Զուրաբյանին: Թողեք՝ դաշինքը որոշի այդ հարցերը»:
