«Բարձրաձայն ասել չեմ կարող»
Սերժ Սարգսյանի եղբորորդին դատարանում ներկայացրեց իր ինքնությունը հաստատող տվյալներ: Ասաց՝ ամուսնացած է, ունի 5 և 2 տարեկան երկու երեխա, նախկինում դատապարտված չի եղել, աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ: Դատավորի հարցին՝ առողջական խնդիրներ ունե՞ք, պատասխանեց, որ բարձրաձայն ասել չի կարող:
