«Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, էդ ումո՞վ եք քաղաքացիական պատերազմ անելու». Գևորգ Սաֆարյան
Մեկնարկել է «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի և Գագիկ Եղիազարյանի մամլո ասուլիսը: «Քոչարյանն ու իր նմանները տարածում են քաղաքացիական պատերազմի վտանգի մասին լուրեր, թե վա՜յ, Հայաստանում կարող է քաղաքական պատերազմ սկսվել: Դուք ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, էդ ումո՞վ եք քաղաքացիական պատերազմ անելու ՀՀ-ում... Էս մարդիկ պիտի հասկանան, որ իրենց գործողությունները տապալված են»,- «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Սաֆարյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ համագործակցելուն ուղղված հնարավոր հանդիպմանը՝ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ պատրաստ են. «Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել ժողովրդին հուզող հարցեր: Եթե լինի ընդառաջ քայլ, սիրով կընդունենք»:
