Մենք չպետք է տեսադաշտից բաց թողնենք Թուրքիան. Օհայոյի նահանգապետ
Ամերիկյան СNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պետք է ամրապնդի Թուրքիայի հետ համագործակցությունը, որը Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի նպատակների իրագործման բանալին է։ Այդ մասին հեռուստաեթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու, Հանրապետական կուսակցության անդամ, Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը: «Մեզ անհրաժեշտ է այնպիսի մարդ, որն այս երկիրը կդարձնի մեծ երկիր։ Մենք չպետք է տեսադաշտից բաց թողնենք այնպիսի արժեքավոր դաշնակցի, ինչպիսին Թուրքիան է։ Թուրքիան դարպասներ է դեպի այն ուղի, որին ցանկանում է ԱՄՆ-ը հասնել Մերձավոր Արևելքում։ Մենք չպետք է Թուրքիային մղենք դեպի Արևմուտք, սակայն չպետք է նաև նրանց մղենք դեպի Արևելք»։
