ՀՀԿ-ն սուսուփուս կողմ քվեարկեց, որովհետեւ Արփինեն հավաստիացրել էր
ՀՀԿ-ական պատգամավորները, չնայած հնչեցրած քնադատություններին, այսօր կողմ քվեարկեցին Քրեական օրենսգրքում և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին: «Այսօր կողմ եմ քվեարկել, որովհետև թե Գևորգ Կոստանյանի, թե Արփինե Հովհաննիսյանի կողմից հավաստիացումներ են եղել, որ կառավարությունն ընդունել է ՀՀԿ խմաբության առաջարկությունները»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ համամիտ չէ այն գնահատակաների հետ, թե ՀՀԿ իշխանության օրոք ընտրությունները համատարած խախտումներով են անցկացվել: «Աշխարհում չկա մի երկիր, որտեղ ընտրություններն անթերի են անցնում, բայց որևէ մեկը չի կարող ստվեր գցել 2017 թվականի ընտրությունների վրա, որովհետև հենց ինքը՝ Փաշինյանն է ընդունել այդ ընտրությունների արդյունքները», նշեց նա:
