ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է, ինչի մասին նախորդիվ պարբերաբար հայտարարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարության գլխավոր մասնագետները հետայսու հանդես կգան որպես նախարարության խորհրդատուներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Էականորեն կրճատվել է նաև նրանց թիվը` 76-ից հասցվելով 45-ի: Որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաև նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները և գործառույթների շրջանակը: Խորհրդատուների գործառույթների մի մասը, որը նախկինում իրականացնում էին գլխավոր մասնագետները, որոշվել է այսուհետ վերապահել մասնագիտական բժշկական ասոցիացիաներին` նպատակ ունենալով հզորացնել և կարևորել այս կառույցների դերը: Խորհրդատուների ցանկը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Խորհրդատու կարող է նշանակվել ՀՀ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող այն մասնագետը, ով կբավարարի սահմանված չափանիշերին, մասնավորապես, կունենա առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ գիտական աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: ԱՆ խորհրդատուն մասնակցում է ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական փաստաթղթերի, ծրագրերի, գործելակարգերի, ուղեցույցների, ընթացակարգերի և այլ իրավական ակտերի մշակմանը, լրամշակմանը, տեղայնացմանը: Պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում է առողջապահական միջազգային փորձը, բժշկական նորագույն տեխնոլոգիաների կիրառման և ներդրման հնարավորությունը ՀՀ-ում: Պարբերաբար ներկայացնում է բժշկական օգնության ու սպասարկման որակի ցուցանիշերի բարելավման առաջարկներ: Նախարարի հանձնարարությամբ խորհրդատուներն ուսումնասիրում են քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումները, տալիս մասնագիտական եզրակացություններ, առավել բարդ և չճշտված ախտորոշումների, վիճելի դեպքերում դեպքում կամ կլինիկական փորձագիտության ժամանակ իրականացնում են մասնագիտական խորհրդատվություն, մասնակցում ԱՆ կոնսիլիումներին և այլն:

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Ռուսաստանը պետք է հասկանա՛՝ Թուրքիան վտանգավոր է նաև մեզ համար․ ռուս քաղաքագետը մանրամասնում է (video) Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Ամենատուժածներն են․ ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը մեր գյուղացիներին (video) Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» 1,5 млн человек стали жертвами злой турецкой воли,этому нет никакого оправдания. Горбенко (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Նիկոլի իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները» (video) Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ» Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am