Փաստորեն Քոչարյանը ոչ միայն չփախավ, այլ եկավ. նա ունի իր ռեսուրսները, որպեսզի ապացուցի իր անմեղությունը. Արմեն Ռուստամյան (video)
Այսօր խորհրդարանում լրագրողներիի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով ռուսական մամուլում հայտնված այն տեղեկություններին, թե ռուսական կողմը հրաժարվում է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում արտահանձնել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ասաց. «Սրանք իսկապես մտահոգիչ են, և մեզ համար էլ կարևոր է հասկանալ, թե խնդիրների լուծումն ինչ դաշտում պետք է գտնել: Սա նշանակում է, որ, այո, Ռուսաստանն անթաքույց ասում է, որ այն, ինչ քրեական հետապնդման առումով տեղի է ունենում Հայատանում, դրանից, մեղմ ասած, ոգևորված չէ»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
