Տնօրենի ընտրության կարգում առաջարկվող փոփոխությունը ժողովրդավար կառավարումից ետընթաց է. Անահիտ Բախշյան

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օգոստոսի 24-ից սեպտեմբերի 9-ը  հանրային քննարկման է դրված «ՀՀ կառավարության 2010թ.մարտի 4-ի N319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  որոշման նախագիծը, որի հակիրճ բնութագիրն է. «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում  կկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և տնօրենի ընտրության հետ կապված իրավահարաբերությունները»: Նախագծի միակ նպատակը, կարծես այն է, որ դպրոցների տնօրեններին նշանակի ԿԳ նախարարը, որը ետընթաց է, որովհետև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով դպրոցի շահառուները ծնողներն ու սովորողներն են, տնօրենին էլ վերահսկում է խորհուրդը, որի մեջ նաև համայնքի ներկայացուցիչներն են, ովքեր այս դեպքում ոչ մի ազդեցություն չեն ունենում տնօրենի գործողությունների վրա: Էլ ի՞նչ ինքնավարություն, ի՞նչ ինքնակառավարվող ստեղծագործ միջավայրի ու կրթության կազմակերպման բազմազանության մասին կարող ենք խոսել: Համայնքների դերը բարձրացնելու, նրանց ներգրավվածությունն ապահովելու ու մասնակցությունը խթանելու մեխանիզմները  գտնելու, այդ հարաբերությունները հորիզոնական հարթության մեջ կարգավորելու փոխարեն, այս նախագծով այն դարձվում է ուղղահայաց  ուարդյունքում՝  վերևից կառավարվող տնօրեն: Իսկ հորիզոնական հարաբերություններ կարելի է ստեղծել Հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ների կառավարման խորհուրդների ձևավորման կարգում հիմնարար փոփոխություններ նախատեսելով, որովհետև ՀՀ կառավարության այս 2  որոշումները փոխկապակցված իրավական նորմեր են: Եթե ոչ նախօրոք, ապա քննարկման դրված նախագծին զուգահեռ պետք է փոփոխություններ կատարվեին նաև այս որոշման մեջ,որոնք հնարավորինս  պետք է ապահովեին  դպրոցի տնօրենի ընտրության ժամանակ  համայնքի մասնակցությունն ու պատասխանատվությունը: Իմ կարծիքովկառավարման խորհուրդների նախագահներ չպետք էլինեն պետական մարմինների ներկայացուցիչներ: Ցանկալի կլինի մանկավարժական ու ծնողական խորհուրդների ներկայացուցիչ լինեն: Դպրոցների կառավարման խորհուրդների անդամները լինեն 7 հոգի, 2-ը  մանկավարժական խորհրդի, 2-ը՝  ծնողական խորհրդի անդամներ,  1-ը տեղական ինքնակառավարման մարմնի և 2-ը՝ կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ: Առաջարկում եմ դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման հետևյալ մոդելը: Օրինակ,  Երևանի բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարները շրջանի բոլոր դպրոցների կառավարման խորհուրդների համար  նշանակեն տեղական ինքնակառավարման մարմնի 1 և կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ(փաստորեն ամբողջ Երևանի համար 36 վստահելի հոգի), ովքեր յուրաքանչյուր դպրոցի կառավարման խորհրդի 2 մանկավարժ և 2 ծնող անդամների հետ կմասնակցեն  բոլոր  նիստերին: Նրանք կընտրվեն հասարակական կարգով ու 1 տարով և կփոխվեն յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին: Նույնը՝ մարզերում: Իսկ Կառավարման խորհուրդների պատասխանատվությունը բարձրացնելու օրենսդրական միակ ճանապարհը հետևյալն է՝  խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ դպրոցի անունից աշխատանքային պայմանագիրը ստորագրում է խորհրդի նախագահը և դնում դպրոցի կնիքը  ու պատասխանատվություն է կրում այդ տնօրենի գործունեության համար, որը պետք է ամրագրվի օրենքով: Այս  նորմն ամրագրված է դեռևս դպրոցների 2002 թվականի  Օրինակելի կանոնադրությամբ, սակայն այդպես էլ չկիրառվեց  զուտ կուսակցական շահերից ելնելով: Հուսամ  հիմա այլ ժամանակներ են և կուսակցական շահեր չկան, ու դպրոցի տնօրենը պետք է ընտրվիամենաարժանի թեկնածուն, այլ ոչ՝ նշանակվի ԿԳ նախարարի կողմից: Հիմա գամ բուն հանրային քննարկման դրված նախագծին: Ինչպես Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի էջում նշված կարգն է պահանջում, նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկություններն առցանց ուղարկվելու դեպքումդրանք ամփոփաթերթում ներկայացվում են 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ես օգոստոսի 28-ին առցանց ուղարկել եմ  իմ առաջարկները, որոնք մինչ օրս չեն դրվել, ուրեմն համարվել են ոչ բովանդակային, որի հետ համամիտ չեմ և որոշեցի առաջարկներս  ներկայացնել մեր հանրությանը: Նշեմ, որառաջարկներիս մի մասը դեռ օգոստոսի 5-ին  ուղարկել էի փոխնախարարին, սակայն դրանք նախագծում ներառված չէին: Առաջարկել եմ.

  1. 2-րդ կետի 1-ին ենթակետում «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ» բառերը փոխարինել «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ:» Անհրաժեշտություն կա բացատրել, թե «իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ» նախադասության մեջ  ո՞ր դեպքերին է վերաբերում  «անհնարինության դեպքում» բառակապակցությունը, որովհետև սա որպես կանոն, դառնում է կամայականությունների աղբյուր:
  2. Ընդհանրապես հանել 13-րդ կետը, որովհետև այս կետում գրված է, որ ԿԳՆ ներկայացուցչի ներկայությունը պարտադիր է, իսկ 13.1 կետոմ գրված է. «« Սույն կարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն հետաձգված նիստին  ներկայացուցչի չներկայանալու դեպքում   մրցույթն  անցկացվում է առանց  ներկայացուցչի մասնակցության:». Ստացվում է, որ փաստորեն պարտադիր չէ, հետևաբար պետք  չէ այս փաստաթուղթը ծանրաբեռնել, նամանավանդ որ փորձը ցույց է տվել, որ ԿԳՆ ներկայացուցիչ կարող է լինել այնպիսի մեկը, ով պարզապես հեղինակազրկում է կրթության նախարարությանը:
  3. Հակասություն կա նախագծի 13.1 և գործող կարգի 15-րդ կետի միջև.« Սույն կարգի 14-րդ կետով սահմանված պահանջը խորհրդի կողմից չկատարվելու դեպքում ներկայացուցչի մասնակցությունը մրցույթին (հավակնորդի պահանջով) ապահովում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:»
  4. 23-րդ կետում «Հավակնորդի գործնական հմտություններն ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց» նախադասությունը շարունակել.
«Բացառապես Հավակնորդի ներկայացրած  տվյալ դպրոցի զարգացման ծրագրի շուրջ:
  1. Ամբողջությամբ հանել 24-րդ կետը, որովհետև հավակնորդն արդեն ունի հավաստագիր, որը ստանալու համար նա այդ հարցաշարով արդեն գրավոր և բանավոր քննություն է հանձնել:
  2. 26-րդ կետում.« Տնօրենն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» նախադասության մեջ փակ քվեարկությունը փոխել «բաց քվեարկությամբ և խորհրդի արձանագրությանը կցել խորհրդի անդամների ընտրության գրավոր հիմնավորումը»:
  3. Նախագծի 28.1 կետում.« Կրթության և գիտության նախարարը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար» կետը կամայական որոշման աղբյուր է, որովհետև ի՞նչ չափորոշիչներով է ԿԳ նախարարը որոշելու, թե հավակնորդներից ո՞վ է առավել արժանի: Ելնելով մեր իրականությունից, այս կետի հետ կապված տարբեր ենթադրություններ կարելի է անել ու ամենակարևոր հետևությունն այն է, որ, կարծես շարունակվելու է  դպրոցի տնօրենի  ոչ թե ընտրությունը, այլ նրա նշանակումը   ԿԳ նախարարի կողմից:
  4. Տնօրենիհավակնորդները կառավարման խորհրդի նշանակած օրերին հանդիպենտվյալդպրոցիմանկավարժների, ծնողներիուաշակերտներիհետ, որոնց ժամանակ թեկնածուներն իրենց զարգացմանծրագրերըներկայացնենդպրոցիմանկավարժներին, աշակերտներինուծնողներինևպատասխանեննրանցհուզողհարցերին: Այդհանդիպումներին մասնակցեն նաև կառավարման խորհրդի անդամները, որիցհետոկառավարմանխորհրդիանդամմանկավարժներն ուծնողները  կողմնորոշվեն և  իրենցձայնըտանայնթեկնածուին, ովայդհարցուպատասխանիժամանակաշակերտների, ծնողներիկողմից ամենամեծհավանությանըկարժանանա, որովհետև դպրոցի շահառուներն իրենք են:
  5. Տնօրենի մրցույթի հայտարարությունը տարածել էլեկտրոնային տարբեր ԶԼՄ-ով ու մինչև հայտարարված մրցույթից 24 ժամ առաջ ԶԼՄ-երը կարող են գրանցվել դպրոցի կառավարման խորհրդի նախագահի կամ քարտուղարի մոտ՝ ապահովելով նրանց ներկայությունը: (սա նոր գրեցի, մոռացել էի):
Հուսամ  առաջարկներս  լսելի կլինեն  ու պատշաճ  կերպով կքննարկվեն մեր քաղաքացիական  հասարակության շահագրգիռ քաղաքացիների և նախարարության կողմից: Անահիտ Բախշյան Կրթության փորձագետ

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Ամենատուժածներն են․ ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը մեր գյուղացիներին (video) Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» 1,5 млн человек стали жертвами злой турецкой воли,этому нет никакого оправдания. Горбенко (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Նիկոլի իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները» (video) Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ» Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am