Ողբերգական դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում երիտասարդ կին է մահացել. նրա մատից անհայտացել է նշանադրության մատանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի Կորեպինա փողոցի բնակչուհի, 22-ամյա Վալերիա Սորոկինան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Սորոկինայի 26-ամյա ամուսինը՝ Արթուր Թադևոսյանն, ասում էր. «Տարիներ առաջ ենք ծանոթացել իրար հետ, մի քանի տարի համատեղ կյանք ենք վարել, ունեցել ենք աղջիկ, ով հիմա 3 տարեկան է: Այնքան էինք կապնված իրար, որ որոշել էինք մեր ընտանեկան միությունը Զագսով վավերացնեինք Հայաստանում: Ամառային հանգստյան օրերի հետ կապված Վալերիայի հետ որոշեցինք ամառն անցկացնել Հայաստանում ու պատրաստվում էինք Զագսով օրինականացնել մեր ամուսնությունը: Ինձ զգում էի ամենաերջանիկ հայրերից մեկը: Ցավոք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի որոշ վայ բժիշկների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում կորցրեցի իմ ամենասիրելիներից մեկին: Օգոստոսի 26-ին Վալերիան փորացավեր է ունենում, տանում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որպեսզի սոնոգրաֆիա անեն: Մի քանի օր մնում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: 5 օր բժիշկները մեր կյանքը կերան, 5 օր բուժում էին ասպիրացիոն թոքաբորբի դեմ ու ասում էին, որ դեպի լավն է գնալու: Մահանալուց 2 ժամ առաջ ռենտգեն արեցին ու իրենցից գոհ ասեցին, որ շատ լավա թոքերի վիճակը, իբրև ասպիրացիոն թոքաբորբը էնքանա բարդացել որ դարձելա թարախային թոքաբորբ ու դա էլ էնքանա բարդացել, որ ձախ թոքը պատռվելա: Մենք պնդում ենք որ շլանգը միացնելուց նրանք վնասել են թոքը: Մենք գիտենք, որ Վալերիային հետ չենք բերի, բայց ուզում ենք, որպեսզի պատկան մարմինները հետամուտ լինեն ու նման վայ բժիշկներին ազատեն իրենց աշխատանքից, որպեսզի հետագայում մեր նման մի նոր ընտանիք այդ վիշտը չզգա: Վստահ ենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կսկսեն մարդկանց ականջներից լափշա կախել, թե իբրև իրենք մեղավոր չեն: Մենք վստահ ենք, որ հենց իրենք են պատասխանատու 22-ամյա աղջկա մահվան համար ու թող իզուր տեղը չփորձեն արդարանալ: Պահանջում ենք Առողջապահության նախարարից, որպեսզի անձամբ ծառայողական հետաքննություն սկսի ու մեղավոր բժիշկներին պատասխանատվության ենթարկեն, չփորձեն մեզ մոլորեցնել»: Ամուսինը ասում էր նաև, որ բժշկական կենտրոնում ավելի անմարդկային քայլ էլ են կատարել. հիվանդանոցում մահացածի մատից անհայտացել է նշանադրության մատանին: «Մտել եմ հիվանդանոցի պատասխանատուի մոտ ու պահանջել եմ, որ կնոջս տեղափոխում ենք Եկատերինբուրգ՝ թաղման արարողությունը անելուց հետո վերադառնալու եմ ու այդ ժամանակ մատանին վերադարձնեն ինձ, քանի որ, որպես հուշ, դա պետք է մասունքի նման պահեմ ես ու հետագայում այդ մատանին պետք է փոխանցեմ մեր աղջկան»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական, իսկ հարազատներն էլ վստահ են ու պնդում են, որ 22-ամյա Վալերիայի մահվան պատճառը Սուրբ Գրիոգր Լուսավորիչ բժշկական կենտրոնի որոշ բժիշկների անմարդկային ոչ ճիշտ աշխատանքի արդյունքն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: shamshyan.com

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Ամենատուժածներն են․ ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը մեր գյուղացիներին (video) Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» 1,5 млн человек стали жертвами злой турецкой воли,этому нет никакого оправдания. Горбенко (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Նիկոլի իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները» (video) Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ» Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am