Թագավոր Ֆիլիպը հեռուստաուղերձով կդիմի բնակչությանը
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելգիայի թագավոր Ֆիլիպը հեռուստաուղերձով դիմելու է բնակչությանը՝ կապված Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների հետ։ Այդ մասին հայտնել է թագավորական պալատը։ Հայտարարությունն արվելու է տեղական ժամանակով ժամը 19:00-ին։ Վերջին տվյալներով՝ Բրյուսելում այսօր իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 34 և վիրավորվել ավելի քան 100 մարդ։
