Հենրիխ Մխիթարյանը՝ դոպինգ թեստ անցնելու ու Լիխտենշտեյնի նկատմամբ հաղթանակի մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Լիխտենշտեյնի թիմի նկատմամբ 2:1 հաշվով տնային հաղթանակը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում: Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանն ամենավերջինը հեռացավ ստադիոնից, քանի որ դոպինգ թեստ էր հանձնում խաղից հետո: «Գոլ խփելուց հետո, երևի, կորցրինք կենտրոնացվածությունը և գոլ բաց թողեցինք: Մինչև մեր գոլ խփելը բարդ էր, սակայն փորձում էինք գտնել մրցակցի դարպասի բանալին: Կարելի է ասել՝ այսօր իմ օրը չէր: Բաց թողեցի շատ հնարավորություններ, բայց ֆուտբոլ է, և ամեն ինչ էլ պատահում է: Կարևորը, որ հաղթեցինք և 3 միավոր վաստակեցինք: Մարզիչը գտել էր, որ ամենաճիշտ մարտավարությունը դա էր և խաղում էինք այդ տակտիկական սխեմայով: Ինչ-որ բան ստացվեց, ինչ-որ բան՝ ոչ: Երևի, խաղի ամենաբարդ հատվածը չիրացրածս 11 մետրանոցից հետո էր: Կարծում եմ, որ եթե իրացնեի 11 մետրանոցը, ամեն բան ավելի հեշտ կլիներ, բայց սա ֆուտբոլ է: Չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Պարզապես այսօր իմ օրը չէր, և երևի բախտս չբերեց: Մակեդոնիա ենք գնում հաղթանակի հետևից: Եթե կա մի մարդ, որը Մակեդոնիա չի գնում հաղթանակի համար, ապա ավելի լավ է չգնա: Եթե դուք գալիս եք ստադիոն՝ տեսնելու, թե ինչպես է պարտվում հավաքականը, ավելի լավ է ընդհանրապես չգաք: Ճի՞շտ եմ: Խաղից հետո դոպինգ թեստ անցա, այդ պատճառով ուշացումով եմ դուրս գալիս ստադիոնից: Մեզ համար բոլոր խաղերը բարդ են և չկան հեշտ խաղեր: Տեսաք, որ Լիխտենշտեյնի դեմ դժվար խաղ ստացվեց: Հիմա բոլորը գիտեն՝ ինչպես խաղալ, պաշտպանվել ու հարձակվել: Մակեդոնիայի դեմ բարդ խաղ է սպասվում և պետք է պատրաստվենք 100 տոկոսով: Իսկ թե ինչ փոփոխություն է պետք հավաքականին, այս մասին պետք է հարցնեք մարզիչին: Վարդան Մինասյանի վերադարձից հետո միայն դրական փոփոխություններ են տեղի ունեցել հավաքականում: Ինչ եղել է մինչև նրա նախորդ աշխատանքը հավաքականում և հիմա նույն փիլիսոփայությունը մնացել է և կարելի է ասել, որ նա ավելի շատ փորձ է ձեռք բերել ու ավելի մանրակրկիտ է սկսել հասկանալ ֆուտբոլը և ավելի շատ բան տալ խաղացողներին: Ընդմիջմանը թիմակիցներին մտիվացնելու կարիք չկար, քանի որ բոլորն էլ հասկանում էին, որ այս խաղը պետք է հաղթել: Եթե պետք է սպասեն, թե երբ է Հենոն իրենց մոտիվացնելու, կարծում եմ, որ ընդհանրապես պետք չէ խաղադաշտ դուրս գալ: Ամեն մարդ պետք է հասկանա և ինքն իրեն մոտիվացնի, գտնի իր խաղը, առաջ տանի թիմին  և լավ արդյունք գրանցի: Միշտ տղաներին ասում եմ, որ պետք է գլուխներս բարձր խաղանք մինչև վերջ»,- ասաց Մխիթարյանը: Ազգերի լիգա, D դիվիզիոն Չորրորդ խումբ, առաջին տուր Հայաստան – Լիխտենշտեյն՝ 2:1 (տեսանյութ) Մարկոս Պիզելի, 30, Տիգրան Բարսեղյան, 76 – Սանդրո Վոլֆինգեր, 33 Չիրացրած 11մ՝ Հենրիխ Մխիթարյան, 69 Հեռացում՝ Միչելե Պոլվերինո, 75 (Լիխտենշտեյն) Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արմեն Մանուչարյան (Արտակ Եդիգարյան, 42), Հովհաննես Համբարձումյան, Գոռ Մալաքյան, Կառլեն Մկրտչյան, Իվան Յագան (Տիգրան Բարսեղյան, 55), Արաս Օզբիլիս (Գևորգ Ղազարյան, 83), Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի: sport.news.am

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ռուսաստանը պետք է հասկանա՛՝ Թուրքիան վտանգավոր է նաև մեզ համար․ ռուս քաղաքագետը մանրամասնում է (video) Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Ամենատուժածներն են․ ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը մեր գյուղացիներին (video) Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» 1,5 млн человек стали жертвами злой турецкой воли,этому нет никакого оправдания. Горбенко (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Նիկոլի իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները» (video) Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ» Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am