Փլուզված եվրոպական շուկան
Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը բացասաբար է անդրադարձել եվրոպական առևտրային հարթակներում տարբեր ինդեքսների վրա: Այս մասին «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ` վկայում են ընթացող առևտրի մասին տվյալները: Մարտի 22-ի կեսօրի դրությամբ EuroStoxx50 ինդեքսն ընկել է 0,79%-ով` մինչև 3024,64 կետը:Բրիտանական FTSE100 Ինդեքսն ընկել է 0,47%-ով` մինչև 6155,35 կետը: Գերմանական DAX ինդեքսն ընկել է 0,86%-ով` մինչև 9863,39 կետը: Ֆրանսիական CAC40 ինդեքսն ընկել է 0,62%-ով` մինչև 4400,54 կետը: Հիշեցնենք, որ երեքշաբթի` մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչությունների շարք է իրականացվել, որի հետևանքով երեք տասնյակից ավել մարդ է մահացել, իսկ վիրավորվածների թիվն անցնում է հինգ տասնյակից: Իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
