Ադրբեջանական շահը՝ Փաշինյանի ու Պուտինի «սեղանին»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում, երեկ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Դա կլինի երրորդ հանդիպումը՝ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ դառնալուց ի վեր։ Երկու երկրների ղեկավարները բանակցություններ են վարել Սոչիում, մայիսի 14-ին, Եվրասիական տնտեսական միության երկրների գագաթնաժողովի ժամանակ։ Հետո հունիսի 13-ին նրանք հանդիպեցել են Մոսկվայում, երբ Նիկոլ Փաշինյանը ժամանել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարելիք այցի շրջանակում կհանդիպի Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը. «Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»: Այսինքն՝ Պուտին-Ալիև հանդիպումից 1 շաբաթ անց Պուտինը ընդունելու է Փաշինյանին: Փաշինյան-Պուտին բանակցությունների գլխավոր թեման, թերևս, կլինի այն ինչի մասին Մոսկվան չի թաքցնում զայրույթը՝ անվերջ կրկնելով ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված մթնոլորտը՝ Հայաստանի իշխանությունների պատճառով: Հիշեցնենք, նախօրեին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) առաջին կուրսեցիների հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Մոսկվայի համար կարևոր է լսել Հայաստանի ղեկավարի կարծիքն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և ինչ զարգացումներ են սպասվում: Ավելի վաղ Լավրովը դժգոհություն էր հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առնչվող քրեական գործի հարուցումը: Հանդիպման պաշտոնական օրակարգը դեռևս կողմերը չեն հրապարակել, սակայն շատերը կանխատեսում են, որ առանցքային են լինելու ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի անդամակցության ու ստանձնած պարտավորությունների հետ կապված հարցերը: Երեկ Լավրովը բարձրաձայնել էր այս հարցը, ընդգծելով՝ Մոսկվայում կարևորում են հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է կատարել իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, դրանով իսկ նպաստելով միության հեղինակության ամրապնդմանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված վիճակն ավելի վաղ պաշտոնական Մոսկվան քննարկել է ՀԱՊԿ անդամներ Ղազախստանի և Բելառուսի ղեկավարների հետ։ Չնայած վերջինիս առնչվող քրեական գործի հարուցմանը, նա վերադարձել է Մոսկվա և շարունակում է կատարել կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները: Չպետք է բացառել, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը կարող է անդրադարձ կատարվել նաև ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցին: Նման հեռանկարի մասին վերջերս հայտարարել էր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալի Հուսեինլին: Վերջինս ասել էր, թե եկել է ժամանակը, որ Ադրբեջանը քննարկի ՀԱՊԿ-ին միանալու կամ գոնե կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ Պաշտոնական Երևանն իր հերթին ԱԳՆ-ի մամլո խոսնակի պաշտոնակատարի մակարդակով հայտարարեց, որ եթե նման հարց դիտարկվի՝ «Հայաստանը կօգտագործի վետոյի՝ իր իրավունքը»: Հարկ է հիշեցնել մի կարևոր հանգամանք. Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը նախորդել են Պուտին-Ալիև՝ Սոչիում 1 շաբաթ առաջ անցկացված բանակցությունները, որոնց արդյունքով ստորագրվել են տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք համաձայնագրեր։ Ընդ որում՝ այդ բանակցություններում անդրադարձ էր եղել նաև Ղարաբաղյան խնդրին: Նախագահների երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ալիևը հիշեցրել էր, որ վերջին տարիներին Ադրբեջանը Ռուսաստանից շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն է գնել, և համագործակցությունն այդ ոլորտում շարունակվում է: Բոլոր ուղղություններում՝ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամակցության, երկկողմ հարաբերությունների՝ հայ-ռուսական, ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ սեղանին են մյուս կողմից Հայաստանի համար բարդ հարցեր, մյուս կողմից՝ ադրբեջանական շահը: Բաքուն երազում էր, որպեսզի ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Հայաստանը խնդիրներ ունենա: Հիմա մենք ունենք այդ խնդիրները և դեռ Մոսկվայի առաջ պետք է հանդես գանք պարզաբանումներով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am