Նախկին սպա Արամ Աղայանն ազատ արձակվեց

Հայաստանի ԶՈւ նախկին սպա Արամ Աղայանն ազատ է արձակվել, այս մասին հայտնել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։ «Դատարանը Արամին վաղաժամկետ ազատեց պատժի հետագա կրումից», - Facebook-ի իր էջում գրել է Արայիկ Պապիկյանը։ Հիշեցնենք, որ 2015թ.-ին Արամ Աղայանը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 2 տարի 6 ամսվա ազատազրկման (ՔՕ 358.1 2-րդ մաս): Ըստ դատավճռի, ինչպես գրում է Hetq.am-ը, 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հերթապահ, լեյտենանտ Արամ Աղայանը, տեսնելով, որ թիվ 1 պահակակետում պարեկ կարգված, շարքային Ռուդիկ Գրիգորյանը դեռ զորանոցում քնած է, գնացել է զորանոց` նրան արթնացնելու համար: Լեյտենանտը, մի քանի անգամ հրելով, փորձել է արթնացնել շարքայինին` հերթափոխը կատարելու համար: Զինվոր Ռուդիկ Գրիգորյանը հարցրել է լեյտենանտ Արամ Աղայանին՝ ինչու՞ է նման ձևով արթնացնում, ինչի կապակցությամբ Աղայանը վիճաբանել է զինվոր Ռուդիկ Գրիգորյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` քաշքշել ու հարվածել է` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Հետագայում տուժողի ընտանիքը հայտարարել է, որ Արամ Աղայանի դեմ որևէ բողոք չունի: «Արամը հանցագործ չէ, որ ինչ-որ բանի համար պատասխան տա: Դա իմ տեսակետն է ու նաև իմ տղայի: Էն, ինչ ասում եմ, դատարանում հնչել է: Չունենք որևէ խնդիր, բողոք, պարտք ու պահանջ Արամի հանդեպ: Իմ տղան էլ շեշտեց, որ մտերիմ են եղել», - «Հետք»-ին ասել է տուժողի հայրը՝ Վելիխան Գրիգորյանը: Այնուամենայնիվ, լեյտենանտ Արամ Աղայանը շարունակում էր ազատազրկված մնալ՝ նախ Շուշիի, այնուհետև Վարդաշեն ՔԿՀ-ում։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ «բզեցիք» Արտաշատի քաղաքապետին, երբ խոսում էր Արամ Հովհաննիսյանի շենքի մասին (video) Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ իշխանությունը կիսելու մասին (video) Սպարապետի արյունը չէր չորացել, իսկ դուք․․․ Արծվիկ Մինասյանի խոսքից Անդրանիկ Քոչարյանը պոռթկաց (video) Նիկո՛լ, դու էս պեռաշկին ուտելու ես Պտղնիում. Արամ Հարությունյանի շան բնով ակցիան՝ Կառավարության մոտ (video) Ի՞նչն է Փաշինյանին հունից հանել․․․ խուճապի է մատնվել ու չի զսպել իրան․ Մեսրոպ Եսայան (video) Սասուն Միքայելյանի խայտառակ խոսքը՝ Եռաբլուրում․ ի՞նչ ասաց նա Փաշինյանի մասին (video) Սատանան խաչից է դիվահարվում, դուք՝ ինձանից․ Աննա Գրիգորյանի խոսքից ՔՊ-ականներն իրար խառնվեցին (video) Դիլիջան-Վանաձոր ճանապարհին 6 մեքենա է բախվել․ կան վիրավորներ Լեզվակռիվ՝ ԱԺ-ում. «Կգնաս, կասես՝ շեֆ... », «Շեֆ ունենալը վիրավորանք չի» (video) Փաշինյանը կրքեր է բորբոքում Էն կարգի փնթի գործեր են հրապարակում, որ մեկի գործի մեջ «քոփի-փասթ» կա մեկ այլ մարդու գործը․ Վարդանյան Իրանը երեք անգամ հարվածել է Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի շենքին և Նեթանյահուի գրասենյակին Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ ադրբեջանական ԶԼՄ Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը Կառավարությունն իններորդ անգամ է փորձում վաճառել «Նիկոլ Փաշինյան, դու միայն ապահով կարող ես լինել Ալիևի դռանը կապած, մեդալակիր շուն» Դուք «որդեր եք», որոնք թոշակառուին ծաղրում են. Արսեն Վարդանյան (video) Նիկոլ Փաշինյանը հանցագործ է․ այդ պահանջը ներկայացնելուց հետո գիտեք ի՞նչ պետք է անեին․ Գալստյան (video) Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. ոստիկանները կանխել են վարորդների ծեծկռտուքը Շրի Լանկայի ափերի մոտ ևս մեկ իրանական նավ է խորտակվել Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում գործող քրդական անջատողական խմբավորումներին Վահագն Չախալյանը դուրս է եկել ՔԿՀ-ից Երկնավոր Հայրը ուրախանում է ապաշխարությամբ վերադարձող յուրաքանչյուր մեղավորի համար. Տեր Վրթանես Նիկո՛լ, պատասխան տուր՝ ու՞ր են թոշակառուների 3 ամիսների թոշակները. Ակցիա կառավարության դիմաց (video) Սև արկղ՝ կառավարության դիմաց. ակցիայի մասնակիցների պահանջները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am