Հայաստանում որևէ աշխատավարձով նման շքեղ առանձնատուն չես գնի. Օսիպյանը ՝ Գասպարյանի առանձնատան մասին
Հայաստանի Հանրապետությունում որեւէ աշխատավարձով չես կարող գնել նման շքեղ առանձնատուն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր է շքեր առանձնատուն գնել, ինչպես դա արել է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը. «Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, այդ հարցով կխնդրեմ դիմեք իրեն՝ կառուցողին կամ սեփականատիրոջը»:
