Գևորգ Կոստանյանը զգուշացնում է
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկելու են ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ու կից ներկայացված փաթեթը:ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն իր ելույթում նախագծի մասին նշեց, որ այն իր մեջ վտանգ է պարունակում. «Նախագծի հետ կապված տեղեկացնեմ հետևյալը, որ մենք հանձնաժողովով դրական եզրակացություն տվեցինք և հայտարարեցինք, որ այդ դրական եզրակացութունը տալիս ենք քաղաքական նկատառումներից ելնելով, քանի որ այս նախագծում իրավական այնպիսի խնդիրներ կան, որ իրավական առումով այս նախագիծն ընդունելը վտանգ է իր մեջ պարունակում իրավակիրառ տեսակետից»,- իր ելույթում նշեց Գևորգ Կոստանյանը:
