Մի կապեք իմ նախկին քննադատությունների հետ․ Արմեն Դուլյանը նոր հաղորդում կվարի

Նոր եթերաշրջանից Առաջին ալիքի եթերում կլինի բանավեճի ֆորմատով՝ «Խաղի կանոններ» քաղաքական հաղորդումը, որը կվարի հայտնի հեռուստամեկնաբան և լրագրող Արմեն Դուլյանը։ Նախկինում ֆեյսբուքյան տիրույթում  Արմեն Դուլյանն աչքի էր ընկնում Հանրային հեռուտաընկերության գործելաոճին ուղղված քննադատություններով։   «Դա կապ չունի իմ քննադատելու հետ, որովհետև ես մոտավորապես 10 տարի առաջ բոլորովին ուրիշ իշխանությունների օրոք նաև աշխատել եմ այնտեղ, որևէ խնդիր չեմ տեսնում: Պարզապես հրավեր ստացա և ընդունեցի այդ հրավերը: Հրավերը եղել է ղեկավարության կողմից: Զանգեցին և առաջարկեցին վարել քաղաքական հաղորդում: Քանի որ դրա փորձն ունեմ, համաձայնվեցի: Այս հաղորդումը պետք չէ կապել իմ քննադատությունների հետ: Այս հաղորդման նպատակն է ցույց տալ, որ կա այսպիսի կարծիք և հակառակ կարծիք՝ դրանով նպաստելով խոսքի ազատությանը, բազմազանությանը և այլն. ես ուրիշ նպատակ չեմ դնում»-ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Դուլյանը։ Դուլյանի կարծիքով՝ անկախ նրանից, թե լրագրողը որ հեռուստաընկերությունում է աշխատում,կարևորը լրագրողական սկզբունքները պահպանելն է։  «Ես աշխատել եմ ամենատարբեր հեռուստատեսություններում՝ «Շանթ» հեռուստատեսությունում, 9 տարի առաջ աշխատել եմ Հանրային հեռուստաընկերությունում, հետո աշխատել եմ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, հիմա նորից վերադարձել եմ Հանրային: Որևէ խնդիր ես չեմ տեսնում, որովհետև, լինելով տարբեր հեռուստատեսություններում և վարելով այնտեղ հաղորդումներ, ես բոլորովին չեմ փոխել իմ լրագրողական սկզբունքները»-ընդգծում է նա։ Նա հավաստիացնում է՝ այդ սկզբունքները տարիների ընթացքում չեն փոխվել։ «Դրանք լիովին մնացել են նույնը, ինչ որ եղել էր, երբ որ ես աշխատում էի «Ազատություն» ռադիոկայանում, ռուսաստանյան ռադիոյում և այլն: Ես գտնում եմ, որ ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող պետք է այդպես վարվի: Այսինքն՝ որտեղ էլ աշխատելիս լինի,նա ուղղակի պետք է պահպանի ինչ-որ սկզբունքներ: Ես դրանք ունեցել եմ և 30, և 20, և 10 տարի առաջ, և բոլորովին այդ սկզբունքներից շեղում չի եղել մինչն օրս»- ասաց Արմեն Դուլյանը։

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Ամենատուժածներն են․ ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը մեր գյուղացիներին (video) Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» 1,5 млн человек стали жертвами злой турецкой воли,этому нет никакого оправдания. Горбенко (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Նիկոլի իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները» (video) Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ» Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am