Գաղտնի են պահում

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց. «Վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013թ.։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեր քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են, ավելին, բազմաթիվ կալանավորներ կան, որոնց հանդիպել եմ Արմավիր ՔԿՀ-ում, և ակնհայտ է, որ նրանց հանրային վնասակարության աստիճանն այլևս ժամանակավրեպ է: Կառավարության օրակարգում կա՞ համաներման նախաձեռնության՝ ԱԺ-ին դիմելու հարցը»,- ասաց Զոհրաբյանը։ Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց, որ չի կարող այդ մասին խոսել, որովհետև համաներման հարցն ունի գաղտնիության ռեժիմ. «Մինչև վերջին րոպեն այն գաղտնի է լինելու հասարակությունից։ Բնականաբար, համաներման արդյունքում ՔԿՀ-ների բեռնաթափում կլինի, և այս առումով ուղղակի ասեմ, որ շահագրգիռ անձանցից մեկը նաև Արդարադատության նախարարությունն է»։ Զոհրաբյանի հաջորդ հարցը վերաբերվում էր ցմահ ազատազրկվածներին: Ինչպես շեշտեց՝ ցմահ ազատազրկման և առավել ծանր հանցագործությունների դեպքում կալանավորը զրկված է իր հարազատի՝ ծնող, կին, երեխա, հուղարկավորությանը մասնակցելուց, և դա, ըստ նրա  ծայրահեղ խստացված է, և այստեղ նույնպես վերանայման կարիք կա: Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ ցմահ ազատազրկվածների պահման պայմանների հետ կապված հարցերը փոփոխման ենթակա են. «Արդարադատության նախարարությունն այս առումով շարունակաբար միջոցառումներ է ձեռնարկում։ Վերջին նախաձեռնությունը, որ ներկայացրեց կառավարությունը, ցմահ ազատազրկվածների տեսակցությունների թվի կրկնապատկումն էր։ Մեր ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ՝ մենք ընդլայնում ենք նաև ցմահ ազատազրկված անձանց իրավունքները»:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Ամենատուժածներն են․ ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը մեր գյուղացիներին (video) Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» 1,5 млн человек стали жертвами злой турецкой воли,этому нет никакого оправдания. Горбенко (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Նիկոլի իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները» (video) Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ» Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am