Պարո՛ն Տոնոյան, Ձեր հայացքում կարդում եմ, որ կուզենաք տղա երեխաներ ծնվեն ու շուտ 18 տարեկան դառնան․ Փաշինյանը կատակեց
Կառավարությունն այսօր հավանություն տվեց երկրորդ երեխայի համար տրվող նպաստը 50 հազար դրամից 150 հազար դրամ դարձնելու որոշմանը, սակայն ուղարկեց այն լրամշակելու՝ հաջորդ նիստին ընդունելու համար։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, կատակեց.«Պարո՛ն Տոնոյան, ուզում էիք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը … Ձեր հայացքում ես դա կարդացի։ Ու ինչքան հնարավոր է՝ շուտ դառնան 18 տարեկան»: Իպատասխան Դ. Տոնոյանն էլ ասաց. «Չէ, ես կողմնակից եմ ավելի շատ ուշադրություն դարձնել հատկապես երրորդին և չորրորդին, և ոչ երկրորդին»: Վարչապետն էլ ծիծաղելով շարունակեց կատակել. «Մի էսպիսի տեխնիկական բարդություն կա, ուղղակի առանց երկրորդի հնարավոր չի միանգամից երրորդն ու չորրորդն ունենալ, եթե ժամանակակից տեխնոլոգիաներն այլ հնարավորություններ չեն տալիս»:
