Չի կարելի ջրից ելնել, կրակն ընկնել. Գևորգ Պետրոսյան
«Չկա մեկը, ով դեմ չլինի ընտրակաշառքին, բայց չի կարելի, ինչպես ժողովուրդն է ասում՝ ջրից ելնել, կրակն ընկնել: Կա նպատակ՝ ընտրությունները զերծ պահել նման միջամտություններից, բայց ոչ՝ կարևոր շահերի ոտնահարման սպառնալիքով: Այս իրավակարգավորումը ուղղակիորեն սպառնում է քաղաքացու շահերին: Այսինքն, քաղաքացին չիմացաբար կամ որևէ մեկի ազդեցության տակ, խոստանում է, որ եթե դու ինձ գաս հանդիպես, ես քեզ կողմ կքվեարկեմ: Մի՞թե սա ճիշտ վարչարարություն է: Խոստումը հավասարեցված է կաշառք ստանալուն, ինչը խախտում է արարքի նկատմամբ համարժեք մոտեցում ցուցաբերելու սկզբունքը»,- հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
