Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ձեռք բերել։ Տեղեկություններն իրացվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ։ Արդյունքում՝ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվեց ու թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվեց մի կին։ Նա իր բնակարանից ոստիկաններին ներկայացրեց 5 հոգեմետ դեղահաբ, նաև խմորեղեն, որը պատրաստելիս մեջը 9 հոգեմետ դեղահաբի փոշի էր լցրել։ Պարզվել է, որ նա հոգեմետ դեղահաբերով խմորեղենը պետք է որպես հանձնուք փոխանցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ որդուն։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը