Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 8-ին անկեղծ և լուրջ խոսակցություն կունենան. Ուշակով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ի հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցությանը և միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր, այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական, դրա համար մենք ակնկալում են անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում»,- ասել է Ուշակովը:
