Վանեցյանը վերջապես գործ գտավ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողներին ասաց Արթուր Վանեցյանը:Նրա թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները: Վանեցյանը վստահեցնում է, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել։«Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ո՛չ անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ ֆեդերացիայի աշխատանքները»,- ասաց Վանեցյանը: Նա հայտնեց, որ ոլորտն ուսումնասիրել է և արդեն ծրագրեր էլ ունի, որոնք պատրաստվում է իրականացնել։ Նրա խոսքով` այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը: նշենք, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին կընտրեն սեպտեմբերի 22-ին։ Հիշեցնենք, որ 2002թ.-ից ՀՖՖ ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը։ Այսպիսով՝ կարելի է փաստել նոր իշխանության վերաբերմունքը ազգային անվտանգության խնդիրներին, որը չի բարձրանում «թիթեռ նկարելու» մակարդակից։ Մինչ Ադրբեջանի նույն ծառայությունում տեղեկատվության համաձայն հատուկ բաժին է ձեւավորվում, ահռելի կազմով ու ռեսուրսներով, որի միակ առաքելությունը լինելու է Հայաստանի ու հատկապես ներքին կյանքի, սոցցանցերի ուսումնասիրության հարցը, մեզ մոտ անվտանգության տասնյակ խնդիրների առկայության պարագայում ԱԱԾ տնօրենը հանձն է առնում ղեկավարել ոչ պակաս կարեւոր երկրորդ ոլորտը։ Վերից վար խոցելի ոլորտի խութերից մի քանիսի առկայությունն անգամ բավարար էր ամբողջությամբ լծվելու անվտանգության խնդիրների լուծմանը, էլ չենք խոսում, որ նոր իրավիճակով պայմանավորված՝ նախկին իշխանությունների «կոռուպցիոներների» բացահայտման անվերջանալի օպերացիա է սկսված, գրեթե ամեն օր նոր չարաշահումների ու բացահայտումների, ձերբակալությունների մասին ենք տեղեկանում, մի կողմ թողնենք, թե որքանով է դա շոու, որքան իրականություն, ինչու են մի օր բռնում, հաջորդ օրը բաց թողնում։ Իրավիճակն այնպիսին է, որ ԱԱԾ-ի առանց այն էլ մեծ բեռն ավելի է ծանրացել, իսկ Վանեցյանը մորքուրի բալայի փամփլիկ ժպիտով հաստատում է, որ ինքը դեմ չի ու արդեն համաձայն է, միեւնույն ժամանակ անտեղյակ հայացքով վստահեցնում, թե համատեղումը չի վնասի աշխատանքներից եւ ոչ մեկն։ Սա ասում է մեկը, ում ղեկավարած ոլորտը ի վիճակի չէ դիմակայել պարզագույն մարտահրավերների։ Մենք տեսանք, թե վերջին տարիներին քանի քանիսը Հայաստանից մեկնեց Ադրբեջան ու հանձնվեց հատուկ ծառայություններին, քանի-քանի սահմանահատման դեպքեր, երբ թուրքական, իրանական սահմանից կասկածելի ծագման խմբեր են ներթափանցում, գալիս-հասնում մինչեւ Երեւանի կենտրոն, զվարճանում, իսկ մեր անվտանգության մարմինները նախանձելի անդորի մեջ են ու անտեղյակ այդ ամենից, ապացույցներից մեկը 2014-ին «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղականների հայտնությունը Հանրապետության հրապարակում։ Սրան գումարած հակաահաբեկչական գործողությունների դեմ զրո դիմադրողականությունը եւ ՊՊԾ գնդի գրավման խայտառակ միջադեպը։ Այս պարագայում, երբ երջանկությամբ հայտարարվում է երկրորդ աշխատանքի մասին, ապա պետք է հավատալ, որ կամ Վանեցյանը լուծել է համակարգի խնդիրներն ու պարապ մնալուց ձանձրացել է, ստանձնում է այլ աշխատանք, կամ Վանեցյանին պետք է տեղավորել քաղաքապետացու Հայկ Մարությանի կողքին, ով չգիտի որտեղ է հայտնվել ու ինչու։ Ի վերջո, ՀՖՖ-ն պարապ վախտի խաղալիք չէ, պահանջում է կազմակերպչական մեծ աշխատանք, հստակ կոնցեպտ, իսկ Վանեցյանը մի առիթով հայտնել է, որ իր կապն այնքանով է ոլորտի հետ, որքան ցանկացած ֆուտբոլասերի։Սա նշանակում է, որ այս համակարգում էլ ճիշտ այն շանտաժի ու ստուկաչության մեխանիզմն է գործելու, ինչը ողջ Հայաստանում։ Թեեւ նոր իշխանությունը հայտարարում էր, թե ոլորտն ավիրվել է, պետք է գործից հասկացող մարդ նշանակել, մենաշնորհից հրաժարվել, եւ ուրեմն ինչո՞ւ է հակասում իր հայտարարություններին, նույն Ռուբեն Հայրապետյանին կարելի էր փոխարինել ցանկացած մեկով, իսկ վերջինիս հնարավոր ռեպրեսիաների դեմն առնել ԱԱԾ-ի գործիքներով։ Անի Սահակյան

դիտվել է 152 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am