Բրյուսելում գտնվող Եվրահանձնաժողովի շենքում տարհանում է իրականացվում
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում տարհանում է իրականացվում այն շենքում, որտեղ գտնվում է Եվրոպական հանձնաժողովը։ Այդ մասին հայտնում է Belga գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության աշխատակիցներին։ Նրանք սկսել են շենքը լքել տեղական ժամանակով ժամը 15.00-ին։ Իշխանությունները բնակիչներին կոչ են անում դուրս չգալ տներից։
