«Մնում է ենթադրել, որ արտակարգ դրություն հրամանը տվել են Միքայել Հարությունյանն ու Յուրի Խաչատուրովը». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե քանի որ Երևանում արտակարգ դրություն հայտարարելու Քոչարյանի հրամանագրում իրավիճակի հանգուցալուծման գործողությունների պատասխանատվությունը դրված է եղել նաև ՊՆ-ի վրա (նայել մարտի 2-ի հատուկ նիստում իմ և Լարիսա Ալավերդյանի ելույթների սղագրությունները), ու պարզվում է՝ հրամանը Քոչարյանը չի տվել, մնում է ենթադրել, որ այն տվել են ՊՆ նախարար Միքայել Հարությունյանն ու Յուրի Խաչատուրովը: Թե բա՝ Երևանում եռում է... Քոչարյանը տժժցնում է, ինչ եռալ»։
