Ավտովթարից 18 զբոսաշրջիկ է տուժել
«ՌԻԱ նովոստին» հաղորդում է,որ Թաիլանդի Պհուկետ քաղաքում զբոսաշրջիկներին օդանավակայան տեղափոխող երկհարկանի ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի հետեւանքով վիրավորվել է 18 մարդ: Տուժածների մեջ են չինացի զբոսաշրջիկներ, վարորդն ու զբոսավարը, նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառը:
