ՀՀԿ-ն արդեն համաձայն է
Այս օրինագիծը ողջունելի է ինչպես ժամանակի նախապատրաստման իմաստով, այնպես էլ անմիջական ենթատեքստի: Այս մասին սեպտեմբերի 5-ին ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Ելք» դաշինքի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի նախաձեռնած ««Մարտի 1-ի» իրադարձությունների զոհերի ազգականներին փոխհատուցում վճարելու մասին» օրինագծի քննարկումների ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով՝ իրենք հանդես են գալիս այն բանի օգտին, որ տվյալ օրինագիծն ընդունվի հնարավորինս շուտ: Ընդ որում՝ նա առաջարկեց ցուցակն ընդլայնել և հավելել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ահաբեկչական հարձակման զոհերի ազգականներին, ինչպես նաև զինծառայողների ազգականներին, որոնք զոհվել են խաղաղ պայմաններում իրենց զինվորական պարտականությունները կատարելիս:
