ՀՔԾ պատասխանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ասուլիսի վերաբերյալ: «Կարևորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը` հարկ ենք համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին:

Մասնավորապես, պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի` նախաքննական մարմնում պահվելու հարցին, նշել է որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի` մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, մարդու իրավունքների պաշտպանի դիմումին համապատասխան, 2017 թվականին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քաջածանոթ լինելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման բովանդակությանը` հարկ է համարում նշել, որ հիշյալ որոշմամբ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի որևէ նորմ, այդ թվում` «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» դրույթը, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել, որպիսի պայմաններում առնվազն անհասկանալի է պաշտպանի նման` իրականությանը չհամապատասխանող և միևնույն ժամանակ չհիմնավորված ինքնավստահությամբ հնչեցրած դիրքորոշումը:
Հաշվի առնելով վերոգրյալը` կարող ենք ենթադրել, որ Արամ Օրբելյանի կողմից նման դիրքորոշման բարձրաձայնումը կամ ՀՀ ՍԴ որոշմանը ծանոթ չլինելու արդյունք է, կամ հետապնդում է փաստերը խեղաթյուրելով հասարակությանը մոլորեցնելու և ՀՀ հատուկ քննչական ծառայության օրինական գործունեությունը ստվերելու նպատակ, ինչը կասկածի տակ է դնում հենց պաշտպանի` որպես փաստաբանի և իրավաբանի կոմպետենտությունը, ուստի հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից»,- ասված է պարզաբանման մեջ:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Նախիջևանի օդանավակայանին հասցված իրանական հարվածը նախնական դաս էր. Վարդան Ոսկանյան В Средиземном море у берегов Мальты горит российский LNG-танкер Arctic Metagaz «Լա՛վ նայեք՝ոնց Նիկոլն այ էս պեռաշկին է կիսում,նույն ձև Հայաստանն է կիսում ու ուտում»․Վահե Մովսիսյան (video) «Трампизм», судя по всему, пришел к своему логическому концу Նիկո՛լ, կուկուռուզ ծամելու փոխարեն, Սումգայիթի ու Բաքվի հայերի վերադարձից խոսիր․ Տիգրան Չոբանյան (video) Ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում Աննան լուրջ գաղտնիք գիտի, որ Նիկոլին բունկեր կգցի. Արմենուհի Կյուրեղյան (video) Американский план Б в Иране Իրանի փոխարտգործնախարարը հերքել է Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման մասին տեղեկությունները Вы видели снимки страшной трагедии в иранском городе Минаб․․․ Սասուն Միքայելյա՛ն, դու շարքային դավաճան ես, քեզ հետ դավաճանի պես են վարվելու․ Արմենուհի Կյուրեղյան (video) Ո՞ր օրենքով էր Աննա Հակոբյանը ձեզ հետ ապրում Կառավարական տանը․ Փաշինյանի արձագանքը (video) Կոնկրետ աջակցություն՝ ՔՊ-ական պատգամավորի բիզնեսին Ադրբեջանը զորք է տեղակայել Իրանի սահմանի երկայնքով По западным блогам расходится статья политолога Федора Лукьянова, главреда издания "Россия в глобальной политике" Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը. Ստեփան Դանիելյան Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում Նիկոլից ավելի Նիկոլ եք լինելու. Ֆարմանյան #ՈՒՂԻՂ․ «Կոռուպցիայի մեջ թաթախված Աննան լաց եղավ»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Իտալիան ռազմածովային ուժեր կուղարկի Կիպրոս Պայթյուններ Դոհայում ու Մանամայում. իրադրությունը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված մնալ Ձեր եղբա՞յրն էլ է ԿԳԲ-ի գործակալ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Հայ-իրանական առևտուրն ու տնտեսական կապերը. ինչ սպասել․ «Հետք» Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչո՞ւ «բզեցիք» Արտաշատի քաղաքապետին, երբ խոսում էր Արամ Հովհաննիսյանի շենքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am