Բրիտանիայում Սկրիպալների թունավորման գործով ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել
Մեծ Բրիտանիան հայտնել է հայր և դուստր Սկրիպալների թունավորման համար կասկածվողների անունները: Լոնդոնի City Stay Hotel հյուրանոցում, որտեղ կանգ էին առել Սկրիպալների թունավորման համար կասկածվողները՝ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, հայտնաբերվել են «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի հետքերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բրիտանական ոստիկանությանը: «Նովիչոկ»-ը հայտնաբերվել է Premier Jour Nina Ricci օծանելիքի շշի մեջ: Ըստ BBC News-ի թղթակցի` տեսախցիկները ֆիքսել են նրանց Սոլսբերիում Սկրիպալների թունավորումից անմիջապես առաջ:
