«Մենք ընդհանրապես ապահովագրություն չենք ստացել». Նազիկ Ամիրյանը հակադարձում է Դավիթ Սանասարյանին
Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի հայտարարությունը, թե գեներալ Մանվել Գրիգորյանի որդի՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին, մեկնաբանել է Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։ «Մենք ընդհանրապես ոչ մի ապահովագրություն չենք ստացել»,– NEWS.am–ին ասել է Նազիկ Ամիրյանը։
