«Մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ն հավատացած է՝ գերազանց հնարավորություններ կան ամերիկյան և հայկական բիզնեսների համար միասին աշխատելու և ծաղկում ապրելու համար:«Մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են, և մենք քաջալերում ենք ՀՀ կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել. մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել: Եվ կարծում եմ՝ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի համար ձևավորվող աշխատանքները»,- հայտարարեց նա:
