Հետաքննչական կոմիտեն նոր գործ Է հարուցել
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ նոր քրեական գործ Է հարուցվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքից տեսակադրերի հրապարակման փաստով:Նոր քրեական հետապնդում սկսելու համար հիմք Է դարձել 2017 թվականի դեկտեմբերի 5-ին դաշնային հեռուստաալիքներից մեկով շարժական հեռախոսից տեսահոլովակի ցուցադրումը, որը նկարահանել ու մեկնաբանել Է Ջիգարխանյանի նախկին կինը եւ նրա թատրոնի նախկին տնօրենը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: Տեսագրության մեջ ժողովրդական արտիստը ներկայանում Է խղճուկ տեսքով: Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը նշել է, որ արտիստը տեղյակ Է նոր քրեական գործի հարուցման մասին եւ այդ գործով տուժած Է ճանաչվել:
